Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

20 դեկ 2018 15:55

ԱԺ աշխատակազմը 2018-ին միայն վառելիքի գծով խնայել է 90 հազար լիտր բենզին. Պարզաբանում ԱԺ-ից

ԱԺ աշխատակազմը 2018-ին միայն վառելիքի գծով խնայել է 90 հազար լիտր բենզին. Պարզաբանում ԱԺ-իցԱյսօր «Ժամանակ» թերթում հրապարակվել է անհեթեթ տեղեկություն մտացածին մսխումների մասին։
Իր կարծիքով՝ «անհայտ» մի աղբյուր «Ժամանակ» օրաթերթի լրագրողի վստահությունը չարաշահելու միջոցով փորձել է իր անհեթեթ մտքերը սփռել, իսկ լրագրողն էլ, հավանաբար, տուրք տալով գայթակղությանը՝ ցուցաբերել է անհեռատեսություն և ստացված զրպարտություններ պարունակող տեղեկությունն անգամ չի փորձել ճշտել Ազգային ժողովի աշխատակազմից։
Պաշտոնապես հայտնում եմ, որ Ազգային ժողովի բոլոր պատգամավորների (նախագահ, փոխնախագահներ, հանձնաժողովների նախագահներ և այլն) ծառայողական ավտոմեքենաներն այս պահին էլ շարունակում են սպասարկել իրենց, որի համար ստացել և շարունակում են ստանալ սահմանված չափով բենզին։
Պաշտոնապես հայտնում եմ նաև, որ 2018 թվականին ԱԺ աշխատակազմն արդյունավետ կառավարման արդյունքում ունեցել է բյուջեի զգալի խնայողություն։ Մի շարք խնայողությունների շարքում միայն վառելիքի գծով 2018 թվականին տնտեսվել է ավելի քան 90 հազար լիտր բենզին։ Հետևաբար` բոլոր այն զրպարտությունների տարածումը, թե իբր աշխատակազմը ոչ արդյունավետ է ծախսել միջոցները, «անհայտ» աղբյուրի չարամիտ նպատակների հետևանքն է։
Հիշեցնում ենք, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահը չի զբաղվում մեքենաների հավաքմամբ կամ բաշխմամբ, այն ամբողջությամբ Ազգային ժողովի աշխատակազմի գործառույթների շրջանակներում է։
ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր