Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս          Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել       Մեր վրայից հոգսը ընկավ, հոգսը բարձեցինք իր ուսերին ու կարող ենք հեշտ ու հանգիստ գնալ ու շարունակել մեր կյանքը    

21 դեկ 2018 11:13

Սերմնահեղուկի հայտնի դոնորը նախընտրում է անձամբ անվճար «բեղմնավորել» հաճախորդներին՝ սերմնահեղուկը տալու փոխարեն

Սերմնահեղուկի հայտնի դոնորը նախընտրում է անձամբ անվճար «բեղմնավորել» հաճախորդներին՝ սերմնահեղուկը տալու փոխարենԼոս Անջելեսում բնակվող 27-ամյա Քայլ Գորդին սերմնահեղուկի հայտնի դոնոր է. նա արդեն 18 երեխայի հայր է դարձել: Քայլը նախընտրում է անձամբ անվճար «բեղմնավորել» հաճախորդներին՝ սերմնահեղուկը տալու փոխարեն:

Դոնորն ասել է, որ նա դա անում է միայն զույգերին օգնելու համար: Իր այդ արարքի պատճառը սեքսը չէ, այլ՝ բարիք գործելը:
Քայլը համաձայնում է օգնել միայն այն պարագայում, երբ վստահ է, որ երեխան ապահովված ընտանիքում կմեծանա:
Քայլի խոսքով՝ ինքը լավ գեներ ունի. մայրը ծրագրավորող է, հայրը՝ իրավաբան, պապիկը գիտնական է եղել: Նրա եղբայրը եւ քույրերը ինժեներներ են, իսկ երկվորյակ եղբայրը միջուկային ոլորտի ինժեներ է: Քայլն էլ սովորում է մագիստրատուրայում. նա ապագա հաշվապահ է:
Քայլն իր ծառայություններն առաջարկում է սոցցանցերի միջոցով: Նա ամսական 2-5 կնոջ է կարողանում օգնել՝ ինչպես միայնակներին, այնպես էլ զույգերին: Իսկ սեռական հարաբերություն նա ունենում է հաճախորդների մեկ երրորդի հետ, մյուսներին  սերմնահեղուկը տարրայով է հանձնում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր