Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

21 դեկ 2018 14:57

Հայաստանն անտեսվե՞ց.Լուկաշենկոն ստորագրեց Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու որոշումը

Հայաստանն անտեսվե՞ց.Լուկաշենկոն ստորագրեց Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու որոշումըԲելառուսի նախագահ Ալեքանդր Լուկաշենկոն ստարագրել է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը Բելառուսի ԱԽ քարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Բելառուսի ԱԽ քարտուղար Ստանիսլավ Զասն արդեն այցելել է Ղրղզստան, Ղազախստան, Տաջիկստան և Ռուսաստան: Այդ երկրների ղեկավարները հաստատել են նրա թեկնածությունը: Ալեքսանդր Լուկաշենկոն նույնպես հաստատել է թեկնածությունը՝ ստարագրելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության Խորհրդի համապատասխան որոշումը: Այս մասին ասված է հայտարարության մեջ:


Այսօր Զասըտ հանդիպում է ունեցել Լուկաշենկոյի հետ, որի ընթացքում հայտնել է իր հանդիպումների արդյունքների մասին:
«Ես արդեն ասել եմ այն մասին, որ Բելառուսը մեկ թեկնածու չի ունեցել ՀԱՊԿ գլխավոր պաշտոնի համար: Սակայն ես ի վերջո որոշեցի ընտրել Զասին, որպեսզի ցույց տամ, որ արդեն ժամանակն է վերջ տալ այդ պաշտոնում նախկիններին, պաշտոնաթող գեներալներին նշանակելուն… Պետք է նշանակվեն երիտասարդ գործող գեներալներ, որպեսզի մեծացնենք այս կազմակերպության նշանակությունը: Մենք նախկինում նշանակում էինք պաշտոնաթող գեներալների, ովքեր հեռացել էին զինվորական գործից, քաղաքականությունից, իսկ սա ռազմաքաղաքական կազմակերպություն է»,-ասել է Լուկաշենկոն՝ հույս հայտնելով, որ այսուհետ մյուս երկրները ևս նման սկզբունքով կառաջնորդվեն կազմակերպության գլխավոր քարտուղար նշանակելիս:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր