Հունիսի 23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 23-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Իրանական պատվիրակությունը մեկնել է Օման՝ Հորմուզի նեղուցի կառավարման հարցը քննարկելու համար    

21 դեկ 2018 20:35

Սամարայում ՀՀ քաղաքացի է մահացել

Սամարայում ՀՀ քաղաքացի է մահացելՆախօրեին երեկոյան Սամարայի մարզում МАН-180 բեռնատարը վրաերթի է ենթարկել Հայաստանի քաղաքացու, տղամարդը տեղում մահացել է, այս մասին գրում է «РУСАРМИНФО»-ն:
М-5 «Ուռալ» ավտոճանապարհով ընթացող մեքենան, որը վարում էր 1976 թվականին ծնված տղամարդ, ուղևորվելիս է եղել դեպի Սիզրան: Հայտնի է, որ 1967 թվականի ծնված ՀՀ քաղաքացին մեքենայի անցման ժամանակ գտնվել է ճանապարհի երթևեկելի հատվածի վրա: Տղամարդը մահացել է մինչ շտապօգնության ժամանելը:
Դժբախտ պատահարի հանգամանքները պարզվում են: 
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր