Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

22 դեկ 2018 11:33

Տեսանյութ. Միայն առողջական խնդիրը չէր, այլ գլխավոր պատճառ էլ կար Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու.պաշտպան

Տեսանյութ. Միայն առողջական խնդիրը չէր, այլ գլխավոր պատճառ էլ կար Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու.պաշտպանԻնչպե՞ս ստացվեց, որ  դատարանը որոշեց գրավի դիմաց ազատ արձակել Մանվել Գրիգորյանին, ինչ փաստարկներ է իր որոշման հիմքում դրել, լրագրողների հարցերին, Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը պատասխանեց, որ պաշտպանական կողմը հերթական միջնորդություն  է ներկայացրել եւ այս անգամ դատարանը բավարարել է. «Ուղղակի տրամաբանական, նորմալ դատական ակտ է կայացվել, որը որ, ըստ իս, պետք է վաղուց կայացված լիներ»: Реклама 08 Պաշտպանն ասաց, որ չի կարող մանրամասնել ինչպես է հիմնավորել իր պաշտպանյալին ազատ արձակելու միջնորդությունը, քանի որ նիստը փակ է եղել եւ այդ առումով կաշկանդված է, չի կարող բարձրաձայնել: Հարցին՝ առողջական խնդիրնե՞րն է հաշվի առել դատարանը, որ որոշել է ազատ արձակել, Արսեն Մկրտչյանն ասաց, որ առողջական վիճակն էլ, սակայն գլխավոր պատճառը դա չի եղել: Պաշտպանն այդպես էլ չնշեց, որն է եղել գլխավոր պատճառը ազատ արձակելու: 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր