Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Կիրանցում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է. հայտնի է ինքնությունը    

22 դեկ 2018 12:08

Մանվել Գրիգորյանին ազատ արձակելը դիվերսիա է Նիկոլ Փաշինյանի դեմ.Քաղաքացին՝ Մանվել Գրիգորյանի դատավորի մասին

Մանվել Գրիգորյանին ազատ արձակելը դիվերսիա է Նիկոլ Փաշինյանի դեմ.Քաղաքացին՝ Մանվել Գրիգորյանի դատավորի մասինՄեր թիմով շնորհակալություն ենք հայտնում Դիանա Գասպարյանին երեկվա նրա գրառման համար, որ նա ժողովրդի հետ է, նման դիրքորոշումը բոլորիս սրտով է: Առաջին լրատվականի հետ զրույցում հայտարարեց Էջմիածնում բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը՝ հավելեով, թե դա խոսում է այն մասին, որ իշխանությունները հասկանում են ժողովրդի պահանջը:
Քաղաքացին վստահություն հայտնեց, որ Մանվել Գրիգորյանին ազատ արձակելը դիվերսիա է Նիկոլ Փաշինյանի դեմ և նա հասկանում է դա. «Մենք մեր կառավարության կողքին ենք, մեր դիրքորոշումն ենք հայտնում նման արդարադատւթյան համակարգի դեմ, որը բռնակալին բաց է թողել՝ հաշվի չառնելով այն ռիսկերը, որ նման մարդն ունի լիքը զենք և կարող է այն օգտագործել ազգի դեմ»:


Ակցիայի մասնակիցը նշեց, որ պատրաստվում են շարունակել ակցիաները. «Այո, մենք ճնշում ենք գործադրում այն դատավորների վրա, ովքեր մտածում են, որ կարող են 25 միլիոնով մարդ ազատել: Մենք ամեն րոպե ապստամբելու ենք այն համակարգի դեմ, որը բաց է թողել նախկին դիկտատորին: Դա մեր նոր կառավարության մեջքին դանակով հարված է, սա դիվերսիա է Նիկոլ Փաշինյանի նոր կառավարության և ժողովրդական իշխանության դեմ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր