Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

22 դեկ 2018 15:30

Այո,Արշակ Կարապետյանը ցուցմունք է տվել Քոչարյանի դեմ, իսկ ինչու է նշանակվել վարչապետի խորհրդական. ..Հայկ Ալումյան

Այո,Արշակ Կարապետյանը ցուցմունք է տվել  Քոչարյանի դեմ, իսկ ինչու է նշանակվել վարչապետի խորհրդական. ..Հայկ ԱլումյանԻնչպես տեղեկացրել էինք, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն այսօր մամուլի ասուլիս է տվել: Լրագրողներին այն հարցին, թե համապատասխանո՞ւմ են իրականությանն Արշակ Կարապետյանի՝ Ռ. Քոչարյանի դեմ ցուցմունք տալու լուրերը, ասել է. «Այոʹ, կա այդպիսի բան, որ տվյալ անձը ցուցմունք է տվել պարոն Քոչարյանի դեմ: Պարոն Քոչարյանը պնդում է, որ ակնհայտ սուտ ցուցմունք է տրված, դրա համար էլ եղել է փորձ առերեսել իրենց, որը ձախողվել է որոշ պատճառներով, որը չէի ուզի հիմա մանրամասնել: Նաև Արշակ Կարապետյանը եղել է այդ թիվ «0038» հրամանի հիման վրա Յուրի Խաչատուրովի տեղակալներից մեկը: Թե ինչու է Արշակ Կարապետյանը հիմա նշանակվել վարչապետի խորհրդական, չեմ կարող մեկնաբանել, բայց կարող եմ միայն ենթադրել, որոշ գործերից ունեցած իմ դառը փորձից ելնելով, երբեմն այդպիսի նշանակումներով խրախուսվում է քրեական գործի շրջանակներում որոշակի վարքագիծ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր