Պուտինն առանց ջանք խնայելու բանակցել է, որպեսզի դադարեցնի պատերազմը. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը          Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները       Ավագ ուրբաթը Քրիստոսի չարչարանքների, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է    

22 դեկ 2018 18:50

Բրիտանիա. Ալիեւի դուստրերին կասկածում են փողերի լվացման մեջ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի դուստրերը ներգրավվել են այնպիսի գործողությունների մեջ, որոնք կարող են կապված լինել փողերի լվացման հետ, ուրբաթ հաստատել է բրիտանական դատարանը, տեղեկացնում է Ազատություն ռադիոն՝ հղում կատարելով The Guardian-ին։ Քննիչների կասկածն են հարուցել Լեյլա եւ Արզու Ալիեւաների փորձերը՝ գնել էլիտար անշարժ գույք Լոնդոնում՝ 60 միլիոն ֆունտ արժողությամբ։
Guardian-ի տվյալներով՝ խոսքը Լոնդոնի Նայթսբրիջ շրջանում երկու բնակարանի մասին է, որոնք գտնվում են անմիջապես թագուհու նստավայրի՝ Բուկինգհեմյան պալատի մերձակայքում։ Դրանց ձեռքբերման համար նախատեսվում էր օգտագործել օֆշորային մի ընկերություն, որը բրիտանացի իրավաբան Հալիդ Շարիֆը գնել էր պանամական Mossack Fonseca ընկերությունից։
Գործարքը չեղարկվել էր 2016թ., երբ Mossack Fonseca-ի մասին հետաքննության հրապարակման արդյունքներով (այսպես կոչված «պանամական թղթապանակ») Ալիեւների ընտանիքի անդամներին սկսեցին կասկածել խոշոր չափերի փողերի լվացման մեջ։
Տեղեկացվում է, որ Շարիֆին դատարանը պարտավորեցրել է վճարել 45 հազար ֆունտ տուգանք այն բանի համար, որ նա չի ստուգել Ալիեւների միջոցների ծագումը։ Ըստ բրիտանական օրենսդրության, նման ստուգումները պարտադիր են, եթե երկրում անշարժ գույք ձեռք բերող անձինք այս կամ այն կերպ կապված են քաղաքականության հետ։ Քննության տվյալներով՝ Շարիֆը հրաժարվել է անել դա՝ իր օգնականին պարտավորեցնելով հայտարարագրել, որ Ադրբեջանի նախագահի դուստրերը քաղաքականության հետ կապ չունեն։
Mossack Fonseca-ի հետաքննության մասին 2016թ. հրապարակումից հետո Ալիեւների ընտանիքին սկսեցին կասկածել օֆշորային ընկերությունների ցանցի օգտագործման մեջ՝ Լոնդոնում, Մոսկվայում, Դուբայում եւ Պրահայում անշարժ գույք ձեռք բերելու նպատակով։
2010թ. ԱՄՆ պետդեպարտամենտի հրապարակած տվյալներով՝ Բաքվում ամերիկյան դիվանագետները Ադրբեջանն անվանել են «ֆեոդալական երկիր», որտեղ տնտեսությունը գրեթե լիովին վերահսկվում է այն մարդկանց կողմից, ովքեր կապված են նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Վերջինը երկիրը կառավարում է 2003 թվականից, այդ ժամանակ էլ այդ պաշտոնում փոխարինել է նույն թվականին մահացած հորը՝ Հեյդար Ալիեւին։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր