Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք          Իրանի վրա հարձակվելը սխալ է, պատերազմ սկսելը կրկին սխալ է       Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել    

26 դեկ 2018 11:15

Խիստ վերահսկողություն ամանորյա տոներին. Կպատժվեն գների անհիմն բարձրացման համար

Խիստ վերահսկողություն ամանորյա տոներին. Կպատժվեն գների անհիմն բարձրացման համարՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել. «ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն Ամանորին ընդառաջ անցնում է առավել խիստ վերահսկողության՝ գերիշխող ապրանքային շուկաներում: Վերահսկողությունը իրականացվելու է հակամրցակցային գործողությունների, շուկա մուտքի խոչընդոտների ինչպես նաև գների անհիմն բարձրացումների կանխարգելման նպատակով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ամանորյա տոների շրջանում տնտեսական կտրուկ ակտիվությունից մի քանի անգամ ավելանում է սպառողական ապրանքների պահանջարկը, ինչը պարունակում է նաև անբարեխիղճ տնտեսվարողների կողմից չարաշահումների որոշակի ռիսկեր, տարվա ընթացքում կատարվող շաբաթական երեքանգամյա մոնիթորինգի և դիտանցումների փոխարեն, Հանձնաժողովը անցնում է ամենօրյա ռեժիմի:
Միաժամանակ, գերիշխող տնտեսվարողներին հորդորում ենք գործել բարեխիղճ և զերծ մնալ մրցակցային օրենսդրության խախտումներից: Հանձնաժողովի աշխատանքային խումբը խոշոր ապրանքային շուկաներում գործող տնտեսվարողների վարքագծին հետևելու է մինչ Ամանոր և նաև հետտոնական օրերին՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը: Մրցակցության կանոնների խախտման այնպիսի դեպքեր հայտնաբերելիս, որոնք կվնասեն սպառողի կամ բարեխիղճ տնտեսվարողների շահերին, Հանձնաժողովը կկիրառի օրենքով սահմանված համապատասխան միջոցներ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր