«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

26 դեկ 2018 11:33

Փաշինյանի պոպուլիզմի դոզան հանգեցնելու է նոր ժողովրդական, ներքին հուզումների

Փաշինյանի պոպուլիզմի դոզան հանգեցնելու է նոր ժողովրդական, ներքին հուզումներիՀատվածներ՝ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանի հետ «Ժամանակի» հարցազրույցից:
-Հայտարարել եք նոր քա­ղաքական ուժի ձևավորման մեկնարկի մասին: Կա՞ ար­դյոք այդպիսի անհրաժեշ­տություն՝ մանավանդ ընտ­րություններից անմիջապես հետո:

-Ցանկացած հետցնցումային հասարակությունում անհրա­ժեշտ է հավասարակշռման և հակակշռման նոր քաղաքա­կան պրոցես, որի իմաստը բևեռացված դիրքերում գտնվող քաղաքական ուժերի դիրքորո­շումների հավասարակշռումն է հասարակության մեջ հասա­րակական, քաղաքական կյանքում հստակություն և կանխատեսելիություն մտցնելու հա­մար՝ թե´ ներքին, թե´ արտաքին քաղաքականության ոլորտում: Ցենտրիզմի գաղափարախո­սությունը բացակայում է քաղաքական համակարգում, դեռևս չենք կարողացել այնպիսի քա­ղաքական համակարգ ձևավորել, որը կբերեր քաղաքական ծրագրերի ու տեսլականների մրցակցության: Ինչ-որ մի կե­տից պետք է սկսել…
-Նոր քաղաքական ուժը կոչվելու է ցենտրիստական և պետականակենտրոն գաղափարական քաղաքական ուժ: Կասե՞ք՝ այսօր քանի՞ քաղաքացի է գիտակցում այդպիսի քաղաքական ուժի անհրաժեշտությունը:
-Վերջին շրջանում բավակա­նին չարչրկվեց ժողովուրդ բա­ռը, հաճախակի խոսվեց ժողովրդի՝ որպես իշխանության հիմնական կրողի, որպես որո­շում կայացնողի ու իրավիճակ թելադրողի, ժողովրդին բավա­կան մեծ լիազորություն տրվեց: Դա իրականում ժողովրդավա­րություն չէ, ժողովրդավարու­թյունը պահանջում է ժողովրդավարական ինստիտուտների ակտիվ գործունեություն: Ժողո­վուրդը գործում է ընդամենը մեկ անգամ, երբ ընտրություն է կամ հանրաքվե, ամենօրյա կառավարումն իրականացնում է իշխանությունը պետական մարմինների միջոցով:
-Այսպիսով՝ հետընտրական Հայաստանում ներքաղաքական հանդարտություն սպասվո՞ւմ է:
-Կարծում եմ՝ ոչ, գիտեք՝ ինչու, որովհետև Փաշինյանի կողմից պոպուլիզմի դոզան, որ տրվել է ժողովրդին, տրվել է մարդկանց, որ այսուհետև նրանք են ամեն ինչ որոշելու, տեսնում ենք, որ օրեցօր բողոքի և դիմադրության օջախներ է առաջացնում, ամեն օր առաջանում են նոր բողոքի խմբեր. Բողոքի ցույցեր, և դա շարունակվելու է: Այն բիզը, որը Փաշինյանը սրեց, 2 ծայր ուներ. պետության, պետականության մասին չենք խոսում, հիմնականում ասում ենք՝ ժողովուրդն Արցախի հարց է որոշելու, կարող է դուռ ջարդել, ինչպես ջարդում էին ռադիոտան դուռը, այսինքն՝ ջարդելու մասին է  խոսքը, և ժողովուրդը փաստացի ամեն ինչի իրավունք ունի, իմ ընկալումով՝ սա հանգեցնելու է նոր ժողովրդական, ներքին հուզումների:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր