Վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Երևան-Գյումրի ճանապարհին, կա տուժած          Բազմաթիվ քրեական գործեր կան հարուցված, նպատակը հասնել իրավիճակի, որ Վեհափառի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեն       Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում, հնչել են կրակոցներ, կան տուժածներ    

27 դեկ 2018 18:17

Սամվել Մայրապետյանը ազատ արձակվեց կալանքից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանացական Մարտիրոսյանի որոշմամբ կաշառքի միջնորդության համար մեղադրվող գործարար Սամվել Մայրապետյանն այսօր գրավի դիմաց ազատ է արձակվել կալանքից։
Այս տեղեկությունը հաստատեց Մայրապետյանի պաշտպան Կարեն Բատիկյանը։ Դատարանը, որպես գրավի չափ է սահմանել 30 մլն դրամը, որը վճարելուց հետո Մայրապետյանն ազատ է արձակվել։
Փաստաբանը նշեց, որ դատարանից դուրս գալուց հետո իր պաշտպանյալն ուղևորվել է հիվանդանոց հետազոտվելու։
Հիշեցնենք՝ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-311 հոդվածի հատկանիշներով (կաշառք ստանալուն օժանդակելը):
Գործարարի պաշտպաններն ահազանգում էին, որ իրենց պաշտպանյալն ունի այնպիսի հիվանդություն, որն անհամատեղելի է կալանքի հետ։ Մայրապետյանի առողջական վիճակի պարզման եւ գնահատման նպատակով 2018 թ. նոյեմբերի 14-ին նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն։
Ավելի վաղ Գլխավոր դատախազությունը մերժել էր Մայրապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումն անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդությունը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր