13:37 - Ինչպես օգտագործել թայմ-աութը.Գործող իշխանությունն ունի ընդամենը եւս 1-2 նման պոռթկման ռեսուրս         13:36 - «Համադասարանցիներ»սոց.կայքի օգտատերը շանտաժի միջոցով անչափահաս աղջկան հարկադրել է կատարել սեքսուալ բնույթի գործողություններ      13:35 - Քոչարյանն օգտվում է պաշտոնաթող նախագահի համար ՀՀ Սահմանադրությամբ նախատեսվա գործառութային անձեռնամխելության երաշխիքից.Դատարան    

28 դեկ 2018 13:13

Պուտինի՝ Քոչարյանին արված շնորհավորանքը ազդակ էր ՀՀ իշխանությունների՞ն

Պուտինի՝ Քոչարյանին արված շնորհավորանքը ազդակ էր ՀՀ իշխանությունների՞նPolitik.am-ը քաղաքագետ Արմեն Բաղդասարյանին խնդրել է մեկնաբանել՝ արդյո՞ք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված ամանորյա շնորհավորանքը քաղաքական ենթատեքստ ուներ.
«Քաղաքական ենթատեքստ կարելի է տեսնել.  Ռուսաստանի նման գերտերությունները՝ լուրջ ավանդույթներ ունեցող պետությունները այլ պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցում են ամենևին էլ ոչ միջանձնային հարաբերությունների վրա, և գուցե դա  ազդակ էր Հայաստանի իշխանություններին, որ իրենք դժգոհ են Քոչարյանի նկատմամբ իրականացվողից: Բայց ես վստահ եմ նաև, որ դա հայ-ռուսական միջպետական հարաբերությունների վրա չի ազդելու, որովհետև այդ հարաբերություններում ամեն դեպքում պետությունները կարևորում են պետական շահերը, և ոչ՝ միջանձնային: Իհարկե, լավ կլիներ այդպիսի կնճիռ չլիներ հայ-ռուսական հարաբերություններում, բայց հույս ունեմ, որ դա չի անդրադառնա հայ-ռուսական հարաբերությունների վրա»:
Ըստ քաղաքագետի՝ արձանագրվեց, որ հարաբերությունները նորմալ զարգանում են, քննարկվում են օրակարգի բազմաթիվ հարցեր.
«Ես կգնահատեի ընդհանուր առմամբ դրական: Չեմ կարծում, թե շատ ոգևորվելու, կամ շատ մտահոգվելու առիթներ կան: Ժամանակի ընթացքում պարզ կլինի, թե ինչ է տեղի ունեցել իրականում: Այս պահին մենք պետք է հավատանք մեր պաշտոնական ինֆորմացիային»:
Արմեն Բաղդասարյանը նշեց նաև բացասական կողմը.«Այն էր, որ, ամեն դեպքում ակնհայտ է լարվածությունը հայ-ռուսական հարաբերություններում, և ընդհանրապես՝ Հայաստան-ՀԱՊԿ, Հայաստան-ԵԱՏՄ կառույցներում: Որքան էլ մենք ձևացնենք կամ լավատեսություն արտահայտնեք, թե այնտեղ մտահոգվելու բան չկա, իրականում, միևնույն է, կա: Պետք է հույս ունենանք, որ առաջիկայում այդ հարաբերությունները կկարգավորվեն, և նույնիսկ ավելի կսերտանան: Այսինքն՝ Հայաստանը կկարողանա ավելի  արժանապատիվ դաշնակցային հարաբերություններ այդ երկրների հետ»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր