Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...          ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ       Թուրքերի ջրաղացի՞ն ենք ջուր լցնում. միշտ Թուրքիան է կասկածի տակ դրել, թե 1,5 մլն հայ է զոհվել, հիմա մենք ենք ասում ՝ պետք է հաշվե՞նք    

28 դեկ 2018 13:48

Շուտով Ադրբեջանը կօգտվի հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումից՝ պատերազմ սկսելու համար.Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար

Շուտով Ադրբեջանը կօգտվի հայ-ռուսական հարաբերությունների վատթարացումից՝ պատերազմ սկսելու համար.Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարԱդրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիք Զուլֆուգարովն ակնարկել է, որ Ադրբեջանում այժմ սպասում են հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանը՝ Արցախի հակամարտությունն իրենց օգտին լուծելու և պատերազմի մեջ մտնելու համար:
Minval.az-ին տված հարցազրույցում, խոսելով հայ-ռուսական հարաբերությունների ու Արցախի հակամարտության կարգավորման հարցում դրանց դերի մասին, Զուլֆուգարովը նշել է, որ այժմ Հայաստանում իշխանության են եկել «արևմտամետ» ուժեր, ինչը կարող է ապագայում բերել Հայաստանի և ՌԴ-ի միջև համագործացկության դադարեցմանը, ինչից էլ կարող է օգտվել Ադրբեջանը:
«Ռուսաստանյան գործընկերը չի կարող ապահովել Հայաստանի զարգացումը, քանի որ չկան անհրաժեշտ ներդրումներ, օգնություն և այլն: Այդ իսկ պատճառով հայկական հասարակության՝ հոգուտ Արևմուտքի կատարած ռացիոնալ ընտրությունը հիմնավորված է: Կարծում եմ, որ դա վաղ թե ուշ կհանգեցնի Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելուն: Նման գործընթացներ են հասունանում Հարավային Կովկասում: Տեղի կունենան աշխարհաքաղաքական փոփոխություններ», — ասել է Ադրբեջանի նախկին ԱԳ նախարարը՝ հավելելով, որ դրանց շրջանակում էլ Ադրբեջանի նախագահը տեսնում է հակամարտության «արդար» լուծումը:
Ըստ նրա՝ թեև Ադրբեջանում շատերն այն կարծիքին են, որ իմաստ չունի շարունակել բանակցություններն ու առավել խելամիտ է միանգամից պատերազմել՝ Զուլֆուգարովը շեշտում է, որ հասարակությունը պետք է գիտակցի, որ Ադրբեջանը խնդիր ունի դուրս գալ պատերազմից նվազագույն կորուստներով ու «տարածքային ամբողջականության լիարժեք վերականգնմամբ», ինչի համար կարևոր է հարմար աշխարհաքաղաքական իրավիճակի առկայությունը:
«Եվ երկրի ղեկավարի հայտարարությունները վկայում են այն մասին, որ կան որոշակի հույսեր, ընդ որում՝ բավականին լուրջ, որոնք կարող են բերել նրան, որ նման իրավիճակ կստեղծվի», — ասել է Զուլֆուգարովը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր