Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը       Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին    

28 դեկ 2018 20:50

15 մթերք՝ սրտի առողջությունն ապահովելու համար

Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների առաջացման պատճառ են դառնում մի խումբ գործոններ: Headinsider.net-ի հաղորդմամբ՝ կարևոր է նաև առողջ ապրելակերպն ու սննդակարգը: Կայքը ներկայացրել է 15 մթերք, որոնց օգտագործումը կօգնի ամրացնել սրտի առողջությունը:
Ծնեբեկ: Այս բանջարեղենը մեծ քանակով ֆոլաթթու է պարունակում, որը խոչընդոտում է հոմոցիստեինի արտադրությանը: Այս նյութը մեծացնում է այնպիսի հիվանդությունների զարգացման հավանականությունը, ինչպիսիք են սրտի իշեմիկ հիվանդությունը, հիպերտոնիան, կաթվածը:
Լոբազգիներ: Լոբազգիներն օգնում են իջեցնել արյան մեջ «վատ» խոլեստերինի մակարդակը: Դրանք բջջանյութ, սպիտակուցներ և պոլիֆենոլներ են պարունակում, որոնք բարենպաստ ազդեցություն են ունենում սրտի առողջության վրա:
Հատապտուղներ: Հատապտուղները սիրտը պաշտպանում են ազատ ռադիկալների ազդեցությունից: Դրանք հակաօքսիդանտներ են պարունակում, որոնք օրգանիզմը պաշտպանում են ծերացումից, նվազեցնում մի խումբ հիվանդությունների զարգացման հավանականությունը: Բացի այդ՝ հատապտուղները հարուստ են հանքանյութերով և վիտամիններով, ճարպ գրեթե չեն պարունակում:
Բրոկոլի: Բրոկոլիի պարբերական օգտագործումը կարող է օգնել իջեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակը, լավացնել անոթների վիճակը:
Չիայի և կտավատի սերմեր: Սրանք հարուստ են օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք բազմաթիվ օգտակար հատկություններ ունեն, այդ թվում՝ օգնում են դուրս բերել «վատ» խոլեստերինը, կարգավորել զարկերակային ճնշումը, կանխարգելել անոթների խցանումը:
Սև շոկոլադ: Չափավոր քանակով օգտագործելու դեպքում սև շոկոլադը կնպաստի սրտի առողջությանը: Այն խոչընդոտում է գործընթացներին, որոնք աթերոսկլերոզի զարգացման պատճառ են դառնում:
Սուրճ: Հետազոտություններից մեկը պնդում է, որ սուրճի պարբերական, բայց քիչ քանակով օգտագործումը կարող է նպաստել սրտի առողջությանը:
Ձուկ: Ձուկն օգնում է հոգ տանել սրտի և անոթների առողջության մասին: Ձկնամթերքը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով, որոնք անհրաժեշտ են ոչ միայն սրտի, այլև մյուս օրգանների աշխատանքի համար:
Կանաչ թեյ: Կանաչ թեյը բարենպաստ ազդեցություն է ունենում սրտի և անոթների վիճակի վրա՝ նաև նպաստելով խոլեստերինի մակարդակի նվազմանը:
Ընդեղեն: Ընդեղենը մեծ քանակով սպիտակուցներ, բջջանյութ, հանքանյութեր և վիտամիններ է պարունակում, ինչպես նաև՝ օմեգա-3 ճարպաթթուներ:
Լյարդ: Լյարդը բարձր սննդարար արժեք ունի, պարունակում է ֆոլաթթու, երկաթ, քրոմ, պղինձ, ցինկ:
Վարսակի փաթիլներ: Օրգանիզմից դուրս են բերում ավելորդ խոլեստերինը, իսկ ամինաթթուները խոչընդոտում են անոթների խցանմանը:
Կարմիր գինի: Կարմիր գինու չափավոր օգտագործումը բարենպաստ ազդեցություն ունի օրգանիզմի վրա, այդ թվում՝ սրտի և զարկերակային ճնշման վրա:
Սպանախ: Այս բանջարեղենն օգնում է կարգավորել սրտի ռիթմը, հարուստ է մագնիումով: Այն խորհուրդ է տրվում զարկերակային ճնշման բարձրացման, նյարդային համակարգի խնդիրների կանխարգելման նպատակով:
Լոլիկ: Լոլիկը հարուստ է սննդարար նյութերով, որոնք ևս կարող են օգնել կանխարգելել սրտի հիվանդությունների զարգացումը: Այս բանջարեղենը պարունակում է բջջանյութ, կալիում, վիտամին C, ֆոլաթթու, որոնք օգտակար են ինչպես սրտին, այնպես էլ մկաններին և ոսկորներին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր