Ապարանն արդեն պատրաստ է դիմավորել Ամանորը` հեքիաթի վերածված քաղաքում. Լուսանկարներ
Ամանորյա
տոնական տրամադրություններն արդեն պարուրել են ողջ հանրապետությունով մեկ: Այդ տրամադրություններն առանց համապատասխան զարդրանքի և գեղեցիկ միջոցառումների
անհնար է պատկերացնել:
Հանրապետության բոլոր մարզերում, տարբեր քաղաքներում յուրովի են մոտենում տոնին, ինչու չէ նաև քաղաքի
զարդարանքին:
Եվ այս հանգամանքով է առանձնանում և ներկայանում Ապարան խոշորացված
համայնքը:
Այստեղ բնակիչներն իրենց զարմանքի խոսքերն են ասում, որ երբևէ քաղաքն այսքան լուսավոր և նրբաճաշակ զարդարված չեն տեսել և իրենց շնորհակալական խոսքերն էին հղում համայնքապետ Կարեն Եղիազարյանին և համայնքապետարանի աշխատակազմին:
Համայնքապետ
Կարեն
Եղիազարյանն էլ իր հերթին դեկտեմբերի 31-ին, ժամը 18:00-ին, սիրով բոլորին հրավիրեց Ապարան համայնք՝ Ամանորը մեծ շուքով նշելու և շքեղ միջոցառմանը մասնակից լինելու համար:
Ներկայացնում
ենք նաև համայնքապետի շնորհավորանքը համայն հայությանը:
Սիրելի՛ հայ ժողովուրդ, ի սրտե շնորհավորում եմ բոլորիս գալիք Ամանորի կապակցությամբ՝ մաղթելով աննկուն կամք, համբերություն, երազանքների իրականացում:
Թող որ 2019 թվականը կայուն տարի լինի բոլոր առումներով: Ձեր և ձեր հարազատներին մաղթում եմ հույսով ու հավատով լի ապագա:
Ապարանցիներին սիրով տեղեկացնեմ, որ այն ծրագրերն ու գործերը, որոնք ինչ-ինչ պատճառներով չիրականացան այս տարի, գալիք տարի կյանքի կկոչենք:
Առողջ և խաղաղության մեջ ապրող մարդը կհաղթահարի ամեն դժվարություն, կսովորի նորովի ապրել, նորից սիրել և կգտնի իր բաժին երջանկությունը:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: