Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Փետրվարի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»    

29 դեկ 2018 17:40

17 մարդ է վիրավորվել ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով

Ճապոնիայում առնվազն 17 մարդ է վիրավորվել ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով, հայտնում է NHK հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանության ներկայացուցիչներին:
Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել առավոտյան տեղական ժամանակով մոտավորապես ժամը 8-ին՝ Տիբա պրեֆեկտուրայի Ֆուբանասի քաղաքում։ 
Հեռուստաալիքի տվյալներով՝ բախման հետևանքով տարբեր աստիճանների վնասվածքներ են ստացել առնվազն 17 մարդ, նրանցից 2-ը՝ լուրջ։ ՀԵռուստաալիքը հայտնում է, որ ավտոբուսը պատկանել է տեղական ընկերությանը, որը կորպորատիվ փոխադրումների ծառայություններ է տրամադրում։
Վթարի պահին ավտոբուսում «Ասահի Կոգյե» ընկերության աշխատակիցներ են գտնվել, նշվում է հաղորդագրության մեջ։ Միջադեպի պատճառները ճշտվում են։ Քննություն է ընթանում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր