Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

29 դեկ 2018 20:20

ՌԴ-ն արգելել է Ուկրաինայից որոշ ապրանքատեսակների ներմուծումը երկրի տարածք

ՌԴ-ն արգելել է Ուկրաինայից որոշ ապրանքատեսակների ներմուծումը երկրի տարածքՌուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը համապատասխան փաստաթուղթ է ստորագրել, որով հաստատել է այն ապրանքների ցանկը, որն արգելվում է Ուկրաինայից արտահանել Ռուսաստան: Այս մասին նա հայտնել է թվիթերյան իր էջում կատարած գրառման մեջ:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ ցուցակում ներառված են հացահատիկը, գարեջուրը, բուսայուղը: Ռուսաստանն արգելք է դրել նաև տուրբինների, տրանսֆորմատորներ, մանրախիճ, մանրացված քար, կրաքար ու հացի պատրաստման համար նախատեսված այլ պարագաներ: Արգելքի տակ են հայտնվել նաև պահածոյացված բանջարեղենի որոշ տեսակներ, շոկոլադը, գինիները, հրուշակեղենը և թարմ ու պահածոյացված ձուկը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերություններն սկսեցին լարվել այն բանից հետո, երբ նոյեմբերի 25-ին Ազովի ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի ռազմածովային ուժերի նավերի միջև առճակատում էր տեղի ունեցել: Ռուսական կողմի պնդմամբ՝ ուկրաինական նավերը ռուսական ջրերում ապօրինի գործողություններ իրականացնելու փորձ էին կատարել: Ռուսական կողմը հարվածել էր ուկրաինական նավին և կրակ բացել, այնուհետև կալանել էր ուկրաինական 3 նավերը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր