Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել          Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են ռազմագերիներով       Ողբերգական դեպք Ծաղկաձորում, կվադրոցիկլը կողաշրջվել է, 2 մարդ մաhացել է, 2-ը՝ վիրավnրվել    

29 դեկ 2018 22:00

Օրվա խորհուրդ. Դեկտեմբերի 30-31

Դեկտեմբերի 30
Ինչպես որ նյութական, բնական աշխարհում կյանքը կռիվ է, և ֆիզիկապես զորեղը հաղթանակում է այդ կռվի մեջ, այնպես էլ հոգևոր, բարոյական աշխարհում անընդհատ կռվել է պետք. այդ կռվի մեջ շատերն են ընկնում, բայց քչերն են հաղթանակ տանում:
 
Դեկտեմբերի 31
Ճշմարիտ լույսը միայն արտաքին սնոտի փայլով մարդկանց աչքերը չի շլացնում, այլ ճառագայթում է նրանց հոգու մեջ, կրթում, ազնվացնում է նրանց սիրտը: Եթե, արդարև, Նոր տարին մի նոր կյանքի ճանապարհ պիտի բացի մեզ համար, ապա մեր ճանապարհը թող այսպիսի լույսով լուսավորված լինի: Սիրով ու բարությամբ քայլենք այս լույսի մեջ: Ամեն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր