Տեսանյութ.Դուբայում սաստիկ փոթորիկ է, քաղաքում հեղեղումներ են, չեղարկվել են բազմաթիվ չվերթներ          Հայաստանը դառնալու է Ստեփանակերտ, իրար են ուտելու՝ հաց չլինելու համար.Բա վեր կացեք, խոսե՛ք, արա, դուք քաղաքական գործի՞չ եք, թե՞...       ԻՀՊԿ-ն ահաբեկչական կազմակերպություն է.Իրանին պետք է կանգնեցնել հիմա՝ քանի դեռ ուշ չէ    

03 հուն 2019 18:30

Երեք հայեր կասկածվում են Կարագանդայի ռեստորանի մոտ երիտասարդ տղամարդու սպանության մեջ

Կարագանդայի ռեստորանի մոտ 23-ամյա երիտասարդի սպանության մեջ կասկածյալի նկատմաբ հանարապետական հետախուզում է հայտարարված Իսկ երեք կալանավորների նկատմամբ դատարանը խափանման միջոց է ընտրել կալանքը, հաղորդում է NUR.KZ-ը:
Կարագանդայի մարզի ոստիկանական դեպարտամենտում հրապարակվել են կասկածյալների լուսանկարները եւ անձնական տվյալները:
«Ոստիկանության աշխատակիցների կողմից անցկացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել եւ ձերբակալվել են երեք տղամարդ՝ Մալխասյան Թորգոմ Մանվելին, Մալխասյան Սոխակ Սամվելին եւ Նադիրբեկով Քաիր Խամիտովիչը: Ձերբակալվածները լուրջ հանցագործություն կատարելու մեջ կասկածյալներ են ճանաչվել: Կարագանդա քաղաքի դատարանով նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։
Նաեւ Կարագանդայի մարզի ոստիկանական դեպարտամենտի աշխատակիցների կողմից Գուրուրյան Նարեկի նկատմամբ հետախուզում է  հայտարարվել, հաղորդել են գերատեսչությունում:
Հետախուզվող տղամարդը 1997թ․-ի ծնված է։ Ոստիկանությունը խնդրում է նրա գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն ունեցող քաղաքացիներին զանգահարել 102 հեռախոսահամարով։
Հիշեցնենք, որ մի քանի տղաների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել Ամանորի տոնին՝ ռեստորանում: Փողոցում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ Կարագանդայի 23-ամյա բնակիչը մահացել է դանակից ստացած վերքերից:
Այս կապակցությամբ Ղազախստանում Հայաստանի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ:
«Մենք խորապես ցավում ենք մարդկային կյանք խլած ողբերգական միջադեպի առիթով: Մենք ցավակցում ենք զոհվածների հարազատներին ու ընկերներին:
Մենք վստահ ենք, որ հետաքննությունը պարզելու է միջադեպի բոլոր հանգամանքները, բոլոր մեղավորները կգտնվեն եւ կպատժվեն օրենքի համաձայն:
Ղազախստանը բազմազգ պետություն է, որտեղ ավանդաբար իշխում են միջմշակութային համերաշխությունը եւ բացառիկ հանդուրժողականությունն էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ:
Հուսով ենք, որ զանգվածային լրատվամիջոցները կհենվեն պաշտոնական աղբյուրների վրա եւ չեն տարածի սոցիալական ցանցերում չճշտված տեղեկատվություն, որը կարող է դառնալ հասարակական կարծիքի մանիպուլյացիայի աղբյուր եւ այս ողբերգությանը հաղորդել ազգամիջյան հիմքի վրա հակամարտության երանգ», - ասված է դեսպանատան հայտարարության մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր