18 կարևոր խորհուրդներ, որ պետք է ձեզ հետ տանեք դեպի նոր տարի          Ինչ կպատմի չինական հորոսկոպը կենդանակերպի նշանների մասին       Սպասվում են տեղումներ ձյան տեսքով, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով    

07 հուն 2019 20:30

Վրաստանում խոզի գրիպից արդեն 9-րդ մարդն է մահացել

Վրաստանում 40-ամյա կինը խոզի գրիպի (H1N1) 9-րդ զոհն է դարձել, հաղորդում է Rustavi 2 հեռուստաալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ կինն օրեր առաջ սուր շնչառական վարակով և թթվածնի անբավարարությամբ հոսպիտալացվել էր: Չնայած բուժմանը՝ նա հունվարի 6-ին մահացել է:
Վրաստանի առողջապահության նախարարությունը կոչ է անում բոլոր բնակիչներին պատվաստվել գրիպի դեմ և հետևել հիգիենայի կանոններին:
Հիվանդությունների վերահսկման կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն լրագրողների հետ զրույցում կրկին վստահեցրել է, որ երկրում համաճարակ չկա: Նրա խոսքով՝ հունվարի 7-ի դրությամբ Վրաստանում կա 162 լաբորատոր հաստատված դեպք, որոնցից 158-ը H1N1 վիրուսով վարակման դեպքեր են:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր