17:35 - Տեխնիկայի զարգացումը Լենա Նազարյանին չի հասել         17:20 - Վրաստանը կպահպանի ՌԴ-ից Հայաստան գազի տարանցորդի դերը. վարչապետ Մամուկա Բախտաձե      17:05 - Ջուր չի լինելու    

07 հուն 2019 21:48

Երկար տարիներ պահանջվեց, որպեսզի երազանքը դառնա իրականություն. Լուսանկարներ

Երկար տարիներ պահանջվեց, որպեսզի երազանքը դառնա իրականություն. ԼուսանկարներHayacq.com-ի զրուցակիցն է բժիշկ-վիրաբույժ «Ավագ» բժշկական կենտրոնի հիմնադիր, բժշկական գիտությունների թեկնածու Ալֆերեթ Ավաքյանը։
 
-Պարոն Ավաքյան, հայրենիքի հետ կապը ե՞րբ է սկսվել, ինչպե՞ս որոշեցիք  և երբ եկաք Հայաստան:
-Ես  դեռ արցախյան պատերազմի տարիներին եմ եղել  Հայաստանում, որպես բժիշկ իմ լուման ունենալու և ծառայություն մատուցելու հայրենիքիս: Եվ այն ժամանակվանից սկսած որոշեցի, որ պետք է Հայաստանում  հիմնեմ բժշկական կենտրոն, որտեղ կներդնեմ  իմ մասնագիտական փորձը, հմտությունները և ինչու ոչ հայրենիքում էլ կունենանք հզոր տեխնոլոգիաներով հագեցած բժշկական կենտրոն։ Հիմնական նպատակս այն է, որ այսքան տարի ձեռք բերածս փոխանցեմ երիտասարդ սերունդներին։
 
-Երկար տարիներ դրսում եք ապրել, սովորել, աշխատել: Մի փոքր կմանրամասնե՞ք Ձեր գործունեության և հմտությունների ձեռքբերումների մասին: 
-Ես մասնագիտությամբ վիրաբույժ եմ։ Գերմանիայի Հայդերբերգ համալսարանը ավարտելուց հետո բախտ եմ ունեցել  աշխատելու աշխարհի տարբեր անկյուններում, շատ հետաքրքիր բժշկական և կյանքի փորձառություն եմ անցել՝ Գերմանիա, Չիանստան, Չիլի, Ֆիլիպիններ,  Իրան  և  շատ այլ երկրներում։
 
-Ե՞րբ է հիմնադրվել Ավագ բժշկական կենտրոնը, ի՞նչ ծառայություններ է մատուցվում կենտրոնում:
Երկար տարիներ պահանջվեց, որպեսզի երազանքը դառնա իրականություն։ Այսօր կարող ենք ասել, որ ունենք միջազգային չափանիշներին համապատասխանող  կենտրոն՝ հագեցած  ժամանակակից  և բարձրակարգ բժշկական սարքավորումներով։
Մենք մեր գործունեության մեջ 3 հիմնական ուղղություն ենք որդեգրել.
Մատուցել որակյալ բժշկական ծառայություններ:  
Նպաստել Հայաստանում առողջապահական համակարգի զարգացմանը:
Ձևավորել առողջապահական մշակույթ։
 
-Դուք որպես ոլորտում արդեն մեծ փորձ ունեցող վիրաբույժ, ի՞նչն եք անհրաժեշտ և կարևոր համարում բժշկի մասնագիտության մեջ:
-Որպես բժիշկ  իմ նպատակս մեկն է՝ ամեն կերպ օգնել  հիվանդին: Առաջին հերթին մտածել առողջության վերականգնման մասին, որքան հնարավոր է հիվանդին քիչ ծանրաբեռնել, թե´ հոգեպես, թե´ ֆիզիկապես, թե´ նյութապես: Ինչպես նաև բժշկի մասնագիտությունը պահանջում է անընդհատ կատարելագործում, հատկապես առողջապահական ոլորտում կիրառվող նորարական մոտեցումներին համընթաց քայլեր:
 
-Ձեր մաղթանքը  մեր  ժողովրդին:
-Կյանքում ամենակարևոր գրավականը առողջությունն է: Ցանկանում եմ բոլորին առողջ լինել և ապրել համերաշխության մթնոլորտում, ինչը նույնպես նպաստում է առողջության պահպանմանը: 
Մեր ազգին միասնականություն եմ մաղթում, միասնական մենք շատ ուժեղ ենք։
Երկար տարիներ պահանջվեց, որպեսզի երազանքը դառնա իրականություն. ԼուսանկարներԵրկար տարիներ պահանջվեց, որպեսզի երազանքը դառնա իրականություն. ԼուսանկարներԵրկար տարիներ պահանջվեց, որպեսզի երազանքը դառնա իրականություն. Լուսանկարներ
Երկար տարիներ պահանջվեց, որպեսզի երազանքը դառնա իրականություն. Լուսանկարներ
Երկար տարիներ պահանջվեց, որպեսզի երազանքը դառնա իրականություն. Լուսանկարներ
Երկար տարիներ պահանջվեց, որպեսզի երազանքը դառնա իրականություն. ԼուսանկարներԵրկար տարիներ պահանջվեց, որպեսզի երազանքը դառնա իրականություն. Լուսանկարներ

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր