Երբեմն մարդիկ չեն նկատում, երբ երջանիկ են. Մշտապես դժբախտ մարդկանց 10 սովորություն
Երբեմն մարդիկ չեն նկատում, երբ երջանիկ են: Եթե նրանց հարցնեն, թե ինչ է նշանակում այս հասկացողությունը, նրանք կդժվարանան պատասխանել: Սակայն, երբ մարդը երջանիկ չէ, նա հստակ գիտակցում և հասկանում է, թե երբ է նրան պարուրել այդ զգացումը: Շատերին թվում է, որ ամեն ինչում մեղավոր են կյանքի հանգամանքները: Սակայն հետազոտողների կարծիքով, երջանիկ մարդն ինքն է իրան այդպիսին դարձնում, և ոչ մի փորձություն չի կարող նրան խանգարել: Ահա 10 կարևոր սովորություն, որոնցից արժե հրաժարվել, եթե ցանկանում եք վայելել կյանքը:
Հույսը դնել ապագայի վրա
Գլխավոր սովորություններից մեկը, որը մեզ թույլ չի տալիս դառնալ երջանիկ մարդ՝ այպիսի արտահայտությունն է. «Ես երջանիկ կլինեմ, երբ նոր աշխատանք գտնեմ, երբ աշխատավարձս բարձրացնեն և այլն»: Կարևոր չէ, թե ինչպես եք ավարտում նախադասությունը, հիշեք, այդ պարագայում դուք ամեն ինչ դնում եք հանգամանքների վրա, որոնք քիչ են կախված ձեզանից: Չարժե ակնկալել ինչ-որ անտեսանելի բան, այլ պետք է աշխատել կյանքի բարելավման համար արդեն հիմա: Կենտրոնացեք այն բանի վրա, ինչը ձեր համար կարևոր այսօր, և երջանկությունը շատ շուտով կթակի ձեր դուռը:
Վատնել շատ ժամանակ և ուժ՝ ինչ-որ բաներ ձեռք բերելու համար
Շատ մարդիկ, երբ սկսում են շատ աշխատել, որպես կանոն համոզում են իրենք իրենց, որ դա նրանց երջանիկ է դարձնում: Մեծամասնությանը թվում է, թե որքան շատ լինի նրանց եկամուտը, այդքան ավելի լավ նրանք կզգան իրենց: Սակայն բազում հետազոտություններ ցույց են տվել, որ դա այդքան էլ այդպես չէ: Երբ դուք ընկած եք փողերի և թանկանոց իրերի հետևից, ապա ստանալով դրանք, կարող եք հիասթափություն ապրել: Դուք գիտակցում եք, որ դրանք չարժեին ձեր գործադրած ջանքերը և կարելի էր ծախսել վատնած ժամանակը հոբբիի, ընտանիքի և ընկերների հետ շփման վրա, ինչը և ձեզ կերջանկացներ:
Մնալ տանը
Երբ դուք ձեզ ապերջանիկ եք զգում, ապա ցանկանում եք մնալ տանը և ոչ մեկի հետ չշփվել: Սակայն այդպիսի պահվածքը կարելի է անվանել մեծ սխալ: Բնականաբար, յուրաքանչյուրիս կյանքում լինում են պահեր, երբ ցանկանում ենք մնալ ինքներս մեր հետ, բոլորից հեռու: Սակայն երբ դա սովորություն է դառնում, ապա շատ շուտ կնկատեք, թե ինչպես է ձեր տրամադրությունը փոխվում դեպի վատը:
Այդ պատճառով ստիպեք ձեզ տանից դուրս գալ, շփվեք մարդկանց հետ և կտեսնեք, որ շատ շուտով ավելի լավ կզգաք:
Զոհի դերում դիտարկել
Որպես կանոն դժբախտ մարդիկ համոզում են իրենք իրենց, որ կյանքում ոչինչ իրենցից կախված չէ: Այդ պատճառով նրանք համարում են, որ իրավիճակը լավացնելը վեր է իրանց ուժերից: Սակայն այդպիսի մոտեցումն ամրապնդում է անօգնականության զգացումը: Միշտ պետք է հիշել, որ խնդիրներ ծագում են բոլոր մարդկանց մոտ և ձեր ձեռքերում է հավաքվել ու հաղթահարել դրանք՝ փոխելով կյանքը դեպի լավը:
Վատատեսություն
Ոչինչ չի կարող այդպես փլուզել երջանկությունը, որքան վատատեսությունը: Երբ դուք մշտապես մտածում և վատ բաներ եք ակնկալում, ամենայն հավանականությամբ այդպես էլ լինում է: Ի դեպ, վատատեսական մտքերից շատ դժվար է ազատվել: Պետք է համոզեք ինքներդ ձեզ, որ դրանք անտրամաբանական են: Ստիպեք ձեզ նայել փաստերին և կհասկանաք, որ իրականում ամեն ինչ այդքան էլ վատ չէ, որքան ձեզ թվում էր:
Բողոքելու սովորությունը
Եթե դուք սկսեք մշտապես բողոքել, արդյունքում միշտ կապրեք անհանգստության զգացումով: Այդպիսի պահվածքը վստահորեն կարելի է անվանել քայքայիչ անձի համար: Եթե մշտապես համոզենք ինքներս մեզ, որ ամեն ինչ վատ է, ապա այլ մտքերի համար տեղ չի լինի: Անկասկած, պետք է խոսել ձեզ անհանգստացնող խնդիրների մասին: Սակայն չի կարելի բողոքել մշտապես և ամեն ինչից: Չէ՞ որ դա դժբախտ լինելու ճանապարհ է տանում և այլ մարդիկ չեն ցանկանա շփվել ձեր հետ:
Ճանճից փիղ սարքել
Վատ բաներ պատահանում են ամեն մեկի հետ: Տարբերությունը այն է, որ երջանիկ մարդիկ տեսնում են դրանք ինչպիսին որ կան՝ ժամանակավոր դժվարություններ, իսկ դժբախտ մարդիկ դիտարկում են դրանք որպես հերթական անհաջողություն իրենց կյանքում:
Խնդիրները գորգի տակ թաքցնել
Երջանիկ մարդիկ պատասխանատվություն են կրում իրենց գործողությունների համար: Եթե նրանք սխալ են գործում, ապա պատասխան են տալիս դրա համար: Դժբախտ մարդիկ փորձում են թաքցնել իրենց խնդիրները և թույլ տված սխալները: Իսկ ինչպես հայտնի է՝ խնդիրը թաքցնելով չես լուծի և այն ավելի կսրվի:
Ինքնազարգացումից հրաժարվելը
Քանի որ դժբախտ մարդիկ վատատեսորեն են տրամադրված և չեն փորձում վերահսկել իրենց կյանքը, նրանք նստած սպասում են, թե ինչ կլինի իրենց հետ հետո և նպատակներ դնելու, նոր բաներ սովորելու և ինքնակատարելագործման փոխարեն ուղղակի զարմանում են՝ ինչո՞ւ իրենց կյանքում ոչինչ դեպի լավը չի փոխվում:
Համեմատվել ուրիշների հետ
Խանդը և նախանձը ոչ մի դեպքում ձեզ չեն օգնի երջանիկ դառնալ: Եթե դուք ձեզ համեմատում եք այլ մարդկանց հետ, ապա ժամանակն է դադարեցնել դա: