Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը          Երեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք .Ո՞վ կմտածեր, որ 5.000 տարի մեռնել, անհետանալ չցանկացող ժողովրդին կկանգնեցնեն «անմոռուկ» թե՞ «կով» սրիկայաբարո ընտրության առջև       Տեսանյութ.Թուրքերը Փաշինյանին աջակցող հանրահավաք են անցկացրել ԱՄՆ-ում    

09 հուն 2019 14:57

Քաղաքապետարանը ներկայացրել է այն տարածքների հասցեները, որտեղ թույլատրվում է իրանակացնել առևտուր

ՀՀ քաղաքապետարանը ներկայացրել է մայրաքաղաքի վարչական շրջանների այն շուկաների և տարածքների հասցեները, որտեղ օրենքով սահմանված կարգով թույլատրվում է իրանակացնել առևտուր՝ վճարովի կամ անվճար հիմունքներով:
 
Արաբկիր – Կոմիտաս 53, արժեքը՝ 300-1000 դրամ (առաջրին մեկ ամիսը անվճար), Կոմիտաս 55, Հակոբյան 3 (500 դրամ՝ մեկ գծամետրը), Գյուլբենկյան-Սունդուկյան խաչմերուկ, Հր. Քոչար-Փափազյան խաչմերուկ, Տիգրանյան-Մամիկոնյանց խաչմերուկ:

Կենտրոն – Խորենացի 35, «Երևանի թիվ 2» (Գումի կամ Հայկական) շուկա: Համաձայն շուկայի տնօրինության տրամադրած տվյալների` առկա է մոտավորապես 300-400 ազատ տաղավար, որոնց համար վարձավճարը սահմանվում է՝ սկսած 200 դրամից:

Շուկայի տնօրինությունը պատրաստակամ է առաջին մեկ ամիսը տարածքները տրամադրել անվճար:
Աջափնյակ – Շինարարների 15: Վարձավճարը՝ օրական 500 դրամ: Ավան – նախատեսվում է կազմակերպել Տաշքենդի փողոցին հարակից տարածքում: Նուբարաշեն – 12 փողոցի 3-րդ և 2-րդ շենքերի, 11փողոցի 16 շենքի հարակից տարածք, անվճար:
Նոր Նորք – Սաֆարյան փող. «Պալաս» առևտրի կենտրոնի հետնամաս /500 դր./ «Երևան Սիթի» սուպերմարկետի նկուղ անսահմանափակ տեղեր, մեծածախ շուկա՝ ժամային սահմանափակմամբ:

Նախատեսվում է ևս մեկ շուկա կազմակերպել 7-րդ զանգվածի տարածքում:
Էրեբունի– Սասունցի Դավիթ կայարանամերձ հրապարակի հատվածում գործում է շուկա:
Քանաքեռ-Զեյթուն – Դրոյի 19 շենքի դիմաց Շենգավիթ – Չեխովի փող. 17/6, Ս. Տարոնցու փող., մետրոյի Շենգավիթ կայարանի դիմաց, Արտաշիսյան փող. 86/6-ի դիմաց Դավթաշեն – Նորաբաց շուկա , 2 թաղ. 45/7 շ. հարևանությամբ:
 
Ազատ տաղավար՝ 20 հատ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում առկա են ազատ տաղավարներ «Մալաթիա» տոնավաճառի տարածքում (մանրամասն ցանկը՝ առաջիկայում):
Նորք- Մարաշ – նախատեսվում է մինի-շուկա Արմենակյան փողոցի մոտակայքում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր