Մենք հանդիպելու ենք 2026 թվականին և ես մասնակիցն եմ լինելու ձեր քաղաքական վախճանին          Բախվել են «ՎԱԶ 2102»-ը ու ասֆալտով բարձված «FAW» բեռնատարը, կա վիրավոր       Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

09 հուն 2019 16:30

Մենք դա չենք կարող կուլ տալ․ Էրդողանը՝ Բոլթոնին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատապարտել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին՝ Իսրայելում Սիրիայի քրդական ուժերի վերաբերյալ արած հայտարարության համար․ տեղեկացնում է DHA-ն։
«Իսրայելում Բոլթոնի արած հայտարարությունները մեզ համար անընդունելի են, մենք դա չենք կարող կուլ տալ: Բոլթոնը շատ լուրջ սխալ արեց»,- ասել է նա:
Էրդողանը նաև նշել է, որ Եթե ԱՄՆ-ը Սիրիայի քրդական ուժերին որակում է որպես բարեկամներ, ապա շատ մեծ սխալ է գործում:
«Թուրքիան այդ ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարում անելու է բոլոր անհրաժեշտ քայլերը՝ անկախ նրանից` դրա անդամները արաբներ կլինեն, թուրքեր, թե` քրդեր»,- նշել է Էրդողանը։
Հիշեցնենք, որ Բոլթոնը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Սիրիայից իր զորքերը դուրս կբերի այն դեպքում, եթե Սիրիայում լիովին ոչնչացվի «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, ինչպես նաև եթե Թուրքիան ապահովի Սիրիայի քրդական ուժերի անվտանգություն



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր