Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

10 հուն 2019 17:35

Խուզարկել են Վահագն Հարությունյանի տունը

NEWS.am–ի տեղեկություններով՝ վերջերս խուզարկություն է կատարվել Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի Երեւանում գտնվող տանը։ Տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց նաեւ Վահագն Հարությունյանը։
«Տարեվերջին գնացել էին մեր տանը խուզարկություն են արել, երեւի թաքցրած բանակն էին ման գալիս, պարզվեց թաքցրած բանակը մեր տանը չէր, մեր տան բակում չէր, երեւի ավելի լավ եմ թաքցրել՝չկարողացան գտնել»,–NEWS.am–ի հետ զրույցում ասաց հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյան։
Անդրադառնալով իր նկատմամբ երկրորդ անգամ կալանքի որոշում կայացնելու դատարանի որոշմանը, Վահագն Հարությունյանն ասաց.
«Առանց իմ պաշտպանին տեղյակ պահելու դատարանը գաղտագողի որոշում է կայացրել եւ բավարարել ՀՔԾ–ի միջնորդությունը»։
Հիշեցնենք, որ 2018 թ. դեկտեմբերի 30-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Վահագն Հարությունյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանքի որոշում կայացրեց։
Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար մեղադրվող Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է 2018թ. դեկտեմբերին։
Նա, որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 308–րդ հոդվածի 2–րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ)  եւ 309–րդ հոդվածի 2–րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր