Բագրատ Սրբազանը դատարանում հաղթել է «Հանրապետություն» կուսակցության անդամներին          Տեսանյութ․Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը, օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 34-36 աստիճանի       Ինչու՞ պետք է Քըլըչը չշնորհավորեր ինձ, եթե ԱԺ նախագահ ընտրվեմ, չեմ շարունակի լինել հայ-թուրքական հարցերով բանագնաց    

08 հուն 2019 18:45

Դատարանի որոշմամբ մարտի 1-ի գործով Վահագն Հարությունյանը կկալանավորվի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը` Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ:
ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնեց, որ դատարանը Հարությունյանին կալանավորելու որոշում է կայացրել:
Նշենք, որ Մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին ապացույցներ կեղծելու մեղադրանք էր առաջադրվել, ՀՔԾ-ն միջնորդել էր կալանավորել նրան:
Դեկտեմբերի 26-ին նրան առաջադրված մեղադրանքը լրացվել է. Հարությունյանը մեղադրվում էր նաև անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնեական լիազորությունների չարաշահման և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ` ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի և 309-րդ հոդվածի 2-րդ մասով հատկանիշներով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր