Եթե Ուկրաինան պատրաստ չէ խաղաղ կարգավորման, Ռուսաստանը կշարունակի Հատուկ ռազմական ​​գործողությունը          Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ       Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4, ապա կբարձրանա 5-7 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

10 հուն 2019 17:50

Ուկրաինայում հայ պատգամավորը դաժան ծեծի է ենթարկվել

Ուկրաինայում հայ պատգամավորը դաժան ծեծի է ենթարկվելՈւկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքում դաժան ծեծի է ենթարկվել քաղաքային խորհրդի պատգամավոր Վադիմ Միրզոյանը:
«Անհայտ անձինք սկզբում փոքրիկ գազաբալոնից շիթ են բաց թողել նրա երեսին, ապա դաժան ծեծի են ենթարկել մետաղական ձողով»,- գրել է տեղի թերթերից մեկը՝ հղում անելով քաղաքային ոստիկանությանը:
Քրեական գործ է հարուցվել խուլիգանության և սպանության փորձի հոդվածներով: Հարձակման դրդապատճառների և հեղինակների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում:
Նշենք, որ Միրզոյանը ներկայացնում է Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր