Oգոստոսի 22-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Օգոստոսի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շատ դժվար է, եթե ոչ անհնար, պատերազմում հաղթել առանց ագրեսոր երկրի վրա հարձակվելու    

10 հուն 2019 18:45

Մարտի 1-ի գործով Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել:
Նույն այդ տեղեկություններով, նախկին նախարարը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգքրի 300. 1 հոդվածի հատկանիշներով (Սահամանադրական կարգը տապալելը): 
ՀՔԾ-ից, սակայն, մեր տեղեկությունը չմեկնաբանեցին:
Սեյրան Օհանյանն էլ «Հայկական ժամանակ»-ին ի պատասխան ասաց, թե ինքը հեռախոսով հարցազրույց չի տալիս: «Դիմեք իրավապահներին, ես չեմ ուզում պատասխանել»,- ասաց նախկին նախարարը: Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանը 2008 թվականին ՊՆ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնն էր զբաղեցնում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր