Տեսանյութ. «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ.օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ          Ախորժակը գալիս է ուտելուց.Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»       Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան    

03 մայիս 2019 15:13

Մեղադրանք առաջադրելու որոշո՞ւմ, թե՞ քաղաքական հայտարարություն.ի վերջո ինչում է մեղադրվում երկրի երկրորդ նախագահը

Մեղադրանք առաջադրելու որոշո՞ւմ, թե՞ քաղաքական հայտարարություն.ի վերջո ինչում է մեղադրվում երկրի երկրորդ նախագահըԵրրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ամբաստանյալի աթոռին է նստելու երկրի նախագահը, թեկուզեւ՝ պաշտոնաթող։ Քրեական գործն արդեն դատարանում է եւ նրա հետ միասին մեղադրվում են եւս երեք բարձրաստիճան պաշտոնյա՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գեւորգյանը եւ Զինված ուժերի շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը։
Ի վերջո ինչի մեջ են մեղադրվում նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, ինչ ցուցմունքներ են տվել նախկին բարձրաստիճան պաշտոնյաները եւ ոչ միայն նրանք, ինչ կապ ունի առաջադրված մեղադրանքները՝ 2008 թվականի մարտի 1-ի անկարգությունների ժամանակ արձանագրված 10 մահվան դեպքերի հետ։
Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հանրության հետաքրքրությունը՝ այսուհետ կներկայացնենք քրեական գործի մանրամասները՝ առաջնահերթությունը տալով մեղադրանքների բովանդակությանը։
…Ապացույցների այսպիսի համակցություն
ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու հիմքերը նախանշվող հանրայնորեն վտանգավոր արարքների կատարման համատեքստում նախաքննական մարմինը նշվում է, այն որ նա 1998-2008 թթ. ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, ՀՀ Սահմանադրության ուժով հանդիսանալով պետության գլուխը և կրելով ՀՀ Սահմանադրությանը հետևելու, օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունն ապահովելու պարտականություններ, ինչպես նաև օժտված լինելով կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձի լիազորություններով, այլ անձանց հետ համակցությամբ տապալել է ՀՀ սահմանադրական կարգը:
Ի հավելումն սրան կցվել է նաև մեկ այլ մեղադրանք, այն է՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս ՍԻ Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից և տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելը, այն է՝ այդ ընկերությանը տրամադրված ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության հատուկ լիցենզիաներով ընկերության 100 տոկոս բաժնեմասը ՀՀ-ում ոչ ռեզիդենտ ընկերությանը վաճառելու գործարքին չխոչընդոտելու համար, 2008-ի փետրվարին և մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927.000.000 ՀՀ դրամին համարժեք 3.000.000 ԱՄՆ դոլար կաշառք:
Անդրադառնանք այս տարբեր մեղադրանքներին առանձնաբար:
Առաջինի, որը հայտնի է իբրև «Մարտի 1-ի» քրեական գործ, ժամանակաշրջանը 2008 թվականի փետրվար-մարտ ամիսներն են, ի մասնավորի, փետրվարի 19-ին Հայաստանում անցկացված նախագահական ընտրությունները։ Ըստ մեղադրանքի, թե դրա նախապատրաստումը և անցկացումը դժգոհություններ է առաջացրել բազմաթիվ քաղաքացիների մոտ, իսկ որպես հիմնավորում մատնանշված են ոչ թե իրավական փաստաթղթերը կամ դատական ակտերը, այլեւ հնչեցված դժգոհ կարծիքները։ «Տարբեր հասարակական կազմակերպություններ և իրավապաշտպան կառույցներ, որոնց թվում՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, ԵԽԽՎ-ն, Եվրոպայի խորհրդի՝ Մարդու իրավունքների հանձնակատարը եւ բազմահազար քաղաքացիներ ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները վերագրել են ՀՀ այդ ժամանակ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ նույն ժամանակ գործող վարչապետ, Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի կողմնակիցներին։ Ըստ նրանց՝ ընտրությունների ընթացքում տեղի ունեցած ապօրինությունները խախտել են ՀՀ Սահմանադրության 4-րդ հոդվածում ամրագրված՝ ընտրական իրավունքի հիմնական սկզբունքները, որի արդյունքում ժողովուրդը զրվել է ազատ ընտրությունների միջոցով իր իշխանությունն իրականացնելու հնարավորությունից, ինչով պայմանավորված 2008թ. փետրվարի 20-ից սկսած Երևանի Ազատության հրապարակում կազմակերպվել և անցկացվել են քաղաքացիների՝ այդ ժամանակ գործող ՀՀ Սահմանադրության 29-րդ հոդվածով երաշխավորված խաղաղ, առանց զենքի հավաքներ։
Հավաքների դուրս եկած բազմահազար քաղաքացիները պահանջել են անվավեր ճանաչել, իրենց կարծիքով՝ կեղծված ընտրություննեը, չեղարկել ընտրական տեղամասերից ստացված արդյունքները։ Միաժամանակ ՀՀ գործող իշխանություններից ակնկալել են, որ կպահպանվի սահմանադրական կարգը, այն է՝կապահովվի մարդու եւ քաղաքացու սահմանադրական իրավունքների իրացման հնարավորությունը եւ պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք կգործեն ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին համապատասխան»,- նշված է մեղադրանքում։
Ընդգծենք, որ սա ոչ թե քաղաքական հայտարարություն է, այլ մեղադրանք առաջադրելու որոշում, որտեղ Սահմանադրությունը քննիչը որեւէ կերպ չի անդրադարձել ընտրությունների արդյունքների վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշմանը, ինչպես նաեւ ԿԸՀ որոշմանը, որով հաղթած թեկնածու է ճանաչվել Սերժ Սարգսյանը։ Այսինքն՝ ընտրությունների արդյունքների ոչ հավաստի լինելու վերաբերյալ օգտագործվել են բացառապես ընդդիմադիր կարծիքները՝ խմբագրումներով։
…Փաստացի իշխանությունը յուրացնում է իշխանությու՞նը
Համաձայն առաջադրված մեղադրանքի՝ «հասարակության շրջանում աճող դժգոհությունն ու խաղաղ հավաքներին մարդկանց նոր զանգվածների ներգրավումը լուրջ անհանգստություն է պատճառել գործող իշխանություններին։ Այն բանից հետո, երբ հավաքների թվացյալ ոչ իրավաչափ լինելու մասին ոստիկանության հայտարարություններով եւ կոչերով հնարավոր չի եղել խոչընդոտել շուրջօրյա խաղաղ հավաքների անցկացումը, ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը ցանկալի իշխանական համակարգը պահելու համար՝ իշխանությունն իր մտերիմ Սերժ Սարգսյանին ցանկացած եղանակով հանձնելու, ընթացող իրավական, քաղաքական գործընթացների վրա բազմամարդ հավաքների ազդեցության՝ իր համար անցանկալի հետևանքները ցանկացած եղանակով կանխելու, ընտրության արդյունքների վիճարկման իրավական գործընթացներն ապօրինի վերահսկելու նպատակով, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, ՀՀ ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի և այլ անձանց հետ, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, ԱԱԽ քարտուղար Արմեն Գևորգյանի օժանդակությամբ իրականացրել են ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններ՝ զինված ուժերի, ապօրինի զինված քաղաքացիական անձանց հետընտրական քաղաքական հարցերում ներգրավմամբ, ինչպես նաև՝ ակնհայտ իրենց լիազորությունների շրջանակից դուրս դիտավորյալ գործողություններով, քաղաքացիների հիմնական իրավուքների անհիմն եւ ապօրինի խախտմամբ եւ սահմանափակմամբ երկրում փաստացի վերացրել են սահմանադրական կարգի համապատասխան հիմնադրույթները՝ յուրացնելով իշխանությունը»:
Այսպես, ՀՀ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, Երևանի կայազորի պետ Յուրիկ Խաչատուրովի, ՀՀ ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Սեյրան Օհանյանի և այլ անձանց հետ հանցակցությամբ, խախտելով 2008 թ գործող ՀՀ Սահմանադրության 8.2-րդ հոդվածն այն մասին, որ «ՀՀ զինված ուժերն ապահովում են ՀՀ անվտանգությունը, պաշտպանությունն ու տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը, զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո» ինչպես նաև՝ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետն այն մասին, որ Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում կարող է ՀՀ նախագահը հայտարարել ռազմական դրություն և որոշում ընդունել զինված ուժերի օգտագործման մասին, զինված ուժերն օգտագործել է քաղաքական հարցերում՝ խաղաղ հանրահավաքների մասնակից քաղաքացիների դեմ»:
Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մտադրություն ունենալով ցանկացած եղանակով իշխանությունը փոխանցել Սերժ Սարգսյանին, օգտվելով այն հանգամանքից, որ ՀՀ սահմանադրության 12-րդ հոդվածով ՀՀ Նախագահը ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարն է և համակարգում է պաշտպանության բնագավառում պետական մարմինների գործունեությունը, 2008 թ. փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարության և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ խորհրդակցություն է անցկացրել և ակնհայտ անցնելով իր լիազորությունները, բանավոր հրահանգել է զորքերը բերել մարտական պատրաստվածության՝ հաջորդ օրը՝ ժամը 00.00-ից հայտարարելով արտակարգ դրություն սահմանելու մասին:
Այդ հույժ գաղտնի, ակնհայտ ապօրինի թիվ 0038 հրամանը
«Առաջադրված խնդիրների և տրված ակնհայտ ապօրինի հանձնարարության կատարումն ապահովելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը նույն օրն ստորագրել է հույժ գաղտնի թիվ 0038 ակնհայտ ապօրինի հրամանը: Չնայած այդ պահին ՀՀ ԿԸՀ-ի որոշմամբ ընտրության վերջնական արդյունքներն ամփոփված և հրապարակած չեն եղել, սակայն, Մ. Հարությունյանի արձակած հրամանում խաղաղ ցուցարարները բնորոշվել են որպես «ՀՀ նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող, իրավիճակն ապակայունացնող քաղաքական ուժեր»: (Ի դեպ, համեմատության համար ընդգծենք, որ դեռ ԿԸՀ-ն արդյունքները չէր ամփոփել, երբ ՀՀ նախագահի թեկնածու Լ. Տեր-Պետրոսյանը հայտարարեց հանրահավաքային ժողովրդի առջև, թե ինքը ընտրված թեկնածու է և ընտրությունների այլ արդյունք անընդունելի է համարում – խմբ.):
Նույն հրամանով հանձնարարվել է «երկրի բնականոն զարգացումը» ապահովելու նպատակով ՀՀ զինված ուժերի ողջ անձնակազմը փետրվարի 23-ին, ժամը 18.00-ից տեղափոխել զորանոցային վիճակի, ՀՀ ՊՆ կենտրոնական ապարատի վարչություններում, առանձին բաժիններում ստեղծել սպայական խմբեր, որոնց զինել տաբելային զենքերով, իսկ Երևանի կայազորի պետ, պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Խաչատուրովի հետագա գործունեության ապահովման նպատակով ստեղծվել է կայազորի պետի վարչակազմ: Նշված հրամանով ՀՀ ՊՆ և ԶՈՒ գլխավոր շտաբի վարչությունների պետերին առանձին զորամասերի հրամանատարներին հանձնարարվել է ստեղծել բարձր շարժունակությամբ, բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ, այդ ստորաբաժանումները համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն ծառայողներով, նրանց զինել հրաձգային զենքերով:
2008 թ. փետրվարի 23-ի դրությամբ ակնհայտ խաղաղ բնույթ կրող հավաքներ անցկացնելու պայմաններում հիշյալ հրամանով հանձնարարվել է նշանակված ստորաբաժանումներին հատկացնել զինամթերք, իսկ անձնակազմը հանդերձավորել սաղավարտներով և զրահաբաճկոններով: Նշված ուժերի և միջոցների՝ Երևանի կայազորի պետի ենթակայության տակ անցնելու ժամկետ է սահմանվել 2008 թ. փետրվարի 24-ի ժամը 11.00-ն: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետին էլ հանձնարարվել է Երևանի կայազորի տարածքում տեղակայվող ամեն ստորաբաժանմանը հատկացնել անհրաժեշտ ուժեր և միջոցներ՝ ապահովելով նրանց ուղեկցումը նշանակության վայրեր: 
Դրանից հետո ՀՀ ԿԸՀ-ն 2008թ. փետրվարի 24-ին ամփոփել է ընտրության արդյունքները և ընդունել իր թիվ 24-Ա որոշումը, որի համաձայն ՀՀ Նախագահ է ընտրվել Սերժ Սարգսյանը, ինչից հետո Երևանում խաղաղ հանրահավաքները շարունակվել են , որոնց մասնակիցները պահանջել են քվեարկության արդյունքների վերահաշվարկ կատարել:
(շարունակելի)


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր