Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը          Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց       Գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 28 սահմանային սյուն    

12 հուն 2019 12:17

Միլիոնները մի կրակեք, էլի.Քննարկվում է Երևանում մետրոյի նոր կայարան կառուցելու հարցը

Միլիոնները մի կրակեք, էլի.Քննարկվում է Երևանում մետրոյի նոր կայարան կառուցելու հարցը«Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ, ամենայն հավանականությամբ, մեկ ամսից մշակված-պատրաստ կլինի կառավարության որոշման մի նախագիծ, որը կվերաբերի Երեւանի մետրոյի զարգացման նոր սխեմային ու նոր կայարանի կառուցմանը: Հանրային խորհրդի Ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողովի Տրանսպորտային ենթակառուցվածքների եւ շինարարության հարցերի ենթահանձնաժողովում քննարկում էր հրավիրվել Մետրոպոլիտենի զարգացման, տրանսպորտային վերգետնյա եւ ստորգետնյա այլ կառույցների շինարարության եւ վերակառուցման հարցերի վերաբերյալ:
Քննարկմանը մասնակցում էր նաեւ Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
«Ես կուզենայի, որ մեր խոսակցությունը եւ առանձնապես կառավարությունում խոսակցությունը, գնա երկու փուլային ուղղությամբ: Առաջին փուլը՝ խոսում ենք միայն մետրոյի մասին՝ ուղղակի կառուցելով կամրջային տարբերակով, որ հետագայում դա կարողանաք օգտագործել որպես ավտոճանապարհ:
Բայց խնդրում եմ, բյուջետային հաշվարկի ժամանակ, ոնց որ բարբառով ասում են, միլիոնները մի կրակեք, էլի: Կվախենան: Կոնկրետ եկեք խոսենք՝ մետրոյի շինարարության համար ինչպիսի բյուջե է պետք»,- ասել է Արթուր Մեսչյանը:
Նա նաեւ նկատեց, որ իրեն անհրաժեշտ է իրավական ու փաստաթղթային հիմք, որպեսզի կարողանա տվյալ տարածքը զբաղեցրած անհատներին ու կազմակերպություններին ներկայացնել որոշակի սահմանափակումներ կամ արգելքներ. «Ես պետք է ունենամ ստրատեգիական հնարավորություն՝ ասելու՝ ոչ: Իրավական առումով ինքը արդար է:
Օրինական իր հողը ձեռք է բերել, նախագիծը հաստատել է, ամեն ինչ նորմալ է: Հիմա եկել է մի մորուքավոր Մեսչյան, ասում է՝ չես կառուցելու: Ինձ տվեք մի «զենք», որով ես կարողանամ պաշտպանվել»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր