Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

12 հուն 2019 17:05

Տեսանյութ.Շատ հավանական է՝ Մանվել Գրիգորյանը կրկին կալանավորվի. Հայկ Սարգսյանը՝ ցուցարարներին

 
Շատ հավանական է՝ Մանվել Գրիգորյանը երկուշաբթի կրկին կալանավորվի։ Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, դեպի օդանավակայան տանող ճանապարհը փակած ցուցարարներին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը։
«Երկուշաբթի օրը տեղի է ունենալու վճիռը, ու շատ հավանական է, որ դատախազության հայցը բավարարվի ու Մանվել Գրիգորյանը նորից կալանավորվի», - ասաց նա։
Պատագամավորը ցուցարարներին առաջարկեց ակցիան կազմակերպել երկուշաբթի օրը՝ ՀՀ Վերաքննիչ դատարանի դիմաց. «Ես էլ կմիանամ ձեզ»։
Ցուցարարները առայժմ ճանապարհը չեն բացել։
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։
Մանվել Գրիգորյանը կալանավորվել է հունիսի 19-ին`Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանի որոշմամբ: Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ նրա կնոջ` Նազիկ Ամիրյանի, դստեր` Այծեմնիկ Գրիգորյանի, Էջմիածին քաղաքի բնակիչներ Սեյրան Ազարյանի, Արմեն Հակոբյանի եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրեն պատկանող առանձնատներում պահելու համար, ինչպես նաեւ՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափի ուրիշի գույք հափշտակելու համար:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր