Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 11-ի համար          Էջմիածնի նախկին քաղաքապետը հարցաքննվել է. Գասպարյանի ընտանիքի շուրջ գործընթացներ կսկսվեն. «Ժողովուրդ»       ՔՊ-ի կին պատգամավորներին հրաման է իջել «первый» պլան մղվել եկեղեցու դեմ պայքարում. «Իրավունք»    

12 հուն 2019 17:20

Ինչպես ազատվել ատամնափառից և սպիտակեցնել ատամներն առանց թանկարժեք պրոցեդուրաների

 Ինչպես ազատվել ատամնափառից և սպիտակեցնել ատամներն առանց թանկարժեք պրոցեդուրաների
Ներկայացնում ենք բնական միջոց ատամի փառի դեմ, որը կօգնի սպիտակեցնել ատամները:
Կոկոսի յուղի օգտակար հատկությունները կօգնեն կանխել ատամնաբուժական խնդիրները և պահպանել առողջ ու սպիտակ ժպիտը:
Կերակրի սոդան նույնպես շատ արդյունավետ է ատամների սպիտակեցման և փառի վերացման համար: Այն նվազեցնում է վտանգավոր բակտերիաների քանակը, քանի որ չեզոքացնում է թթուները:
Բնական մածուկի այս բաղադրաոմսը կկանխի կարիեսի առաջացումը։
Բաղադրիչները՝
2 ճ/գ կոկոսի յուղ
2 ճ/գ կերակրի սոդա
Ձեր սիրելի եթերայուղի մի քանի կաթիլ (պարտադիր չէ)
Պատրաստումը
Խառնեք բաղադրիչները, մինչև համասեռ զանգված ստացվի: Ցանկության դեպքում կարող եք մի քանի կաթիլ որևէ եթերայուղ ավելացնել:
Օգտագործումը
Ատամի խոզանակի վրա մածուկ լցրեք և ատամները մաքրեք օրական երկու անգամ սովորական ձևով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր