Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

01 ապր 2017 21:00

Հոդատապի առաջացման պատճառները, ախտանշանները, կանխարգելումն ու դրա դեմ պայքարող լավագույն բնական միջոցները

Հոդատապը կարելի է որակավորել, որպես արթրիտի տեսակներից մեկը, որը առաջացնում է սուր հոդացավեր:  Հադատապն արյան մեջ միզաթթվի բարձր պաունակության արդյունք է: Այդ բյուրեղիկները ձևավորվում են  ինչպես հոդերի տարածքում այնպես էլ հենց հոդերի վրա, որն էլ և առաջացնում է  դիսկոմֆորտ ու ցավ:
Հոդատապի հակված են մարդու ձեռքերը, դաստակները, մատները, կրունկները, կոճերն ու ոտնաթաթերը: Վիտամին В3-ի չարաշահումը ևս հանգեցնում է հոդատապի: Տղամարդիկ ավելի հակված են այդ հիվանդության, իսկ ահա կանանց մոտ այդ հիվանդությունը նկատվում է դաշտանդադարից հետո:

Հիվանդության առաջացման պատճառները՝
· ալկոհոլի չափից շատ օգտագործումը
· ֆրուկտոզայով հարուստ ըմպելիքների օգտագործումը
· բարձր զարկերակային ճնշումը
· ոսկրածուծի  հիվանդությունը
· որոշ կաթնամթերքներ
· միզասեռական համակարգի խանգարումները
· վեգետատիվ-անոթային հիվանդությունները
· մնսի ու ձկան չարաշահումը
· վնասվածքները
· քաշի ինտենսիվ նվազումը
· վիրահատական միջամտությունը
· վահանագեղձի հիպերֆունկցիան
· միզամուղ պարունակող դեղամիջոցների չափից շատ օգտագարծումը

Ախտանշանները`
· հոդացավեր
· մաշկի կարմրություն
· բորբոքում
· ուռուցք
· տենդ
· հանգույցների առաջացում ծնկների, ձեռքերի, ականջախեցիներում
· հոդերի պասիվություն
· քոր
· դիսկոմֆորտի մշտական զգացողություն

Հոդատապի դեմ պայքարող բնական բուսախոտեր
Մինչ ժամանակակից բժշկության ի հայտ գալը, մարդիկ  իրենց հիվանդությունները բուժել են խոտաբույսերի ու բույսերի օգնությամբ: Այդ բնական միջոցները ոչ միայն արդյունավետ են այլ լիովին անվտանգ: Ներքոներկայացված են այն բնական միջոցները, որոնք կարող են օգնել պայքարել հոդատապի դեմ:

1. Կոճապղպեղ
Կոճապղպեղը աչքի է ընկնում իր եզակի բուժիչ հատկություններով: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն նաև օգնում է  բուժել հոդատապը: Կարող եք այն օգտագործել ինչպես թարմ տեսքով, այնպես էլ ավելացնել սննդի մեջ, որպես հատուկ հավելում: 
Կարող եք անգամ պատրաստել կոճապղպեղի թեյ, այսինքն կոճապղպեղի արմատիկմները եռացնել թեյի  տերևների հետ միասին: 
Որպեսզի կարողանաք արագ ազատվել հոդացավերից, մի փոքր կոճապղպեղի  մածուկ քսեք ախտահարված հատվածի վրա:
2. Խնձոր
Խնձորը ոչ միայն համեղ միրգ է, այլ նաև հոդատապի դեմ պայքարող բնական միջոց: Խնձորի կանոնավոր օգտագործումը կարող է օգնել ազատվել այդ խնդրից:
3. Խնձորի քացախ
Խնձորի քացախը հանդիսանում է  հոդատապի բուժման ստուգված միջոց: Նոսրացրեք 1 ճ/գ խնձորի քացախը 1 բաժակ ջրի մեջ ու խմեք այդ խառնուրդը:
4. Կերակրի սոդա
Ջրի հետ խառնած 1 ճ/գ սոդան օգնում է թեթևացնել հոդատապի ախտանշանները: Սակայն այն մարդիկ, ովքեր տառապում են զարկերակային բարձր ճնշմաբ, խորհուրդ չի տրվում օգտվել այդ միջոցից:
5. Կիտրոնի հյութ
Կիտրոնի հյութը հոդատապի դեմ պայքարող շատ պարզ ու մատչելի միջոց է: Խառնեք կես հատ կիտրոնի հյութը 1 բաժակ ջրի հետ ու խմեք: Կրկնեք այդ պրոցեդուրան օրական 3 անգամ ու դուք շատ շուտով կզգաք տարբերությունը: Որպես այլընտրանք, կարող եք կիրառել 1/2 թ/գ  կերակրի սոդան կիտրոնի հետ:
6. Բանան
Բանանը հարուստ է վիտամին  С-ով: Վերջինիս օգտագործումը կարող է բուժել հոդատապի ախտանշանները: Բանանի մեջ առկա նյութերը  կարող են քայքայել միզաթթվի բյուրեղիկներն  ու այդ կերպ դրանց դուրս բերել օրգանիզմից:
7. Բալ
Բալը հոդատապի դեմ պայքարող հրաշալի միջոց է: Կանոնավոր կերպով օգտագործեք 20 հատ բալ ու շատ շուտով կտեսնեք դրական արդյունքը: Կարող եք կանոնավոր կերպով ամեն օր խմել  1 բաժակ բալի հյութ:
8. Սառը ջուր
Հոդացավերից արագ ազատվելու համար կարող եք օգտագործել նաև սառույց: Սակայն խորհուրդ չի տրվում այն դնել մերկ մարմնի վրա:
Փաթաթեք սառույցն սրբիչով ու 10 րոպե դրեք այն ցավացող հոդի վրա, դա կօգնի ազատվել այտուցվածությունից ու ցավից:
Սառույցի փոխարեն կարող եք նաև օգտագործել սառը ջուր, որը հատկապես շատ օգտակար է սրունքթաթային հոդերի դեպքում:
9. Դառը աղ(անգլյական աղ)
Դառը աղով տաք ջրի մեջ լոգանքը նվազեցնում է  ցավային զգացողություներն ու դիսկոմֆորտը: Խառնեք մոտավորապես 2 բաժակ դառը աղ, որպեսզի կարողանաք հասնել ցանկալի արդյունքի: Կրկնեք այդ պրոցեդուրան շաբաթական 2-3 անգամ:
10. Ածուխի  փոշի
Ածուխի  փոշու խառնուրդով տաք ջրի մեջ լոգանքը  թեթևացնում է հոդատապի ախտանշանները: Դա բավականին արդյունավետ միջոց է:
Կարող եք նաև, որպես անաբոլիկ  օգտագործել մի փոքր ակտիվացված ածուխ: Ածուխի չափաքանակը սակայն պետք է շատ թույլ լինի:
11. Արքայախնձոր
Սննդի մեջ արքայախնձորի կամ վերջինիս հյութի օգտագործումը կօգնի ազատվել հոդատապի ախտանշաններից:
12. Ջուր
Օգտագրծեք որքան հանարավոր է  շատ ջուր: Եթե մարդու օրգանիզմում խոնավությունը բավարար քանակությամբ է, ապա հոդատապը չի կարող զարգանալ:
13. Թուրինջ
Թուրինջը հոդատապի դեմ պայքարող հիանալի միջոց է:
14. Հիդրոթերապիա
Տաք ջրի մեջ լողալը թուլացնում է մարդու հոդերնն ու մկանները, դա կարող է անգամ ժամանակավորապես բթացնել ցավը:
15. Գիհի յուղ
Գիհի յուղի օգտագործումը կօգնի բուժել հոդատապի ախտանշանները:
16. Թեղու (вязовый)  թեյ
Թեղու տերևներըը հանդիսանում են սուր հոդատապի  ցավերի դեմ պայքարող  շատ արագ միջոցներ:
17.Վայրի քրքում(сафлор)
Վայրի քրքումի պատիճները օգտագործելով հնարավոր է բուժել  հոդատապի ախտանշանները, քանի որ այն հանդիսանում է հոդատապի դեմ պայքարող շատ արդյունավետ միջոց:
18. Լոբի
1 ամիս շարունակ կանոնավոր կերպով լոբու հյութի օգտագործումը կօգնի վերականգնել օրգանիզմն ու ազատվել այդ խնդրից:
19. Մեղի
Մեղրի ու խնձորի քացախի խառնուրդը կօգնի ազատվել այդ խնդրից, պարզապես ընդունեք այդ խառնուրդը օրական 2 անգամ:
20. Մանանեխ
Մանանեխը հանգստացնող ազդեցություն է թողնում մարդու նյարդերի վրա: Ախտահարված հատվածների վրա քսեք մանանեխի ու ցորենի ալյուրից պատրաստված խառնուրդ ու այդպես թողեք ամբողջ գիշեր:
21. Հյութեր
Խառնեք վարունգի, գազարի ու բազուկի հյութն ու խմեք, քանի որ այդ հյութերը օգնում են բուժել հոդատապը:
22. Կտավատի յուղ
Որպեսզի կարողանաք թուլացնել ցավային զգացողությունները ախտահարված հոդերի վրա քսեք տաք կտավատի յուղ: 
Գոյություն ունեն նաև մի շարք այլ խոտաբույսեր, որոնք  բավականին արդյունավետ են հոդատապի դեմ պայքարում:
 
Ինչպես կանխել հոդատապի առաջացումը՝
· օգտագործեք որքան հնաարավոր է  շատ ջուր
· հետևեք համակարգված սննդակարգի
· օգտագործեք մրգային ու բանջարեղենային հյութեր
· խուսափեք ալկոհոլի օգտագործումից
· հետևեք քաշին
· խուսափեկ օգտագործել այնպիսի մթերքներ, որոնք հարուստ են պուրինով, օրինակ կարմիր միսը, տոֆուն և այլն
· օգտագործեք վիտամին С  պարունակող մրգեր, օրինակ խնձոր, նարինջ, բանան
· ամեն անգամ սնունդ ընդուելուց հետո օգտագործեք կիտրոնի հյութ
· խուսափեք միզամուղ միջոցների օգտագործումից
· մի օգտագործեք ֆրուկտոզայով հարուստ ըմպելիքներ
· օգտագործեք ցածր յուղայնությամբ կաթ
· օգտագործեք աղցաններ ու մրգեր
Հետևեք ձեզ ու եղեք առողջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր