Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

14 հուն 2019 14:13

ԱԺ նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը. Տեսանյութ

ԱԺ նախագահ ընտրվեց Արարատ Միրզոյանը. ՏեսանյութՄեկնարկել է 7-րդ գումարման ԱԺ առաջին նստաշրջանը։
 
Նիստը վարում է տարիքով ավագ պատգամավորը՝ քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը։
 
ՀՀ նախագահի և Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձներից հետո խորհրդարանն անդրադարձել է Հաշվիչ հանձնաժողովի ձևավորման խնդրին։ Ըստ կանոնակարգի՝ հանձնաժողովում 5 հոգի պետք է ունենա «Իմ քայլը», մեկական՝ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն։ Լիլիթ Մակունցը խմբակցության անունից 20 րոպե ընդմիջում վերցրեց, որպեսզի խմբակցությունը թեկնածուներ առաջադրի։
 
Ընդմիջումից հետո ԱԺ-ն քվեարկությամբ հաստատեց Հաշվիչ հանձնաժողովի ձևավորման կարգն ու անցավ ԱԺ նախագահի ընտրության հարցին։ Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրում է Արարատ Միրզոյանի թեկնածությունը։
 
Փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ նախագահ ընտրվեց  Արարատ Միրզոյանը:
Քվեարկությանը մասնակցել են բոլոր 132 պատգամավորները։ Մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։ Միրզոյանն ստացել է 131 կողմ ձայն։
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր