18 տարեկան զինվորը չպետք է առաջին գծում լինի,թոշակներն ու աշխատավարձերը պետք է ավելացնել
![18 տարեկան զինվորը չպետք է առաջին գծում լինի,թոշակներն ու աշխատավարձերը պետք է ավելացնել 18 տարեկան զինվորը չպետք է առաջին գծում լինի,թոշակներն ու աշխատավարձերը պետք է ավելացնել](https://hayacq.com/uploads/posts/2019-01/medium/1547541198_785f2e67-b5ac-4372-979f-1ddf1a490cb9_w1023_r1_s.jpg)
Նա նաեւ նշեց, որ ներդրողներին պետք է ոչ թե համոզելով բերել, այլ այնպիսի պայմաններ ստեղծել, որ նրանք ինքնակամ գան ու ներդրումներ անեն Հայաստանում։ «Պետք է մեր բանկային, հարկային համակարգերում փոփոխություն լինի, պետք է հնարավորություն տալ փոքր ու միջին բիզնեսին: Եթե մեր բանկիրները կարողանան միջազգային ֆինանսական կառույցներից կարողանան 0 տոկոս, 0,25 տոկոս, 0,75 տոկոսով վարկեր կարողանան բերել, կարող են մեր ժողովրդին էլ տրամադրել 2-3 տոկոսով, ոչ թե լինի 8, 10, 15 տոկոս»,-հայտարարեց Ծառուկյանը:
Ծառուկյանը նաեւ շեշտեց, որ տնտեսության զարգացման համար պետք է զբաղվել արտաքին քաղաքականությամբ՝ զարգացնել կապերը Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի հետ. «Մենք ԵՏՄ անդամ ենք, այդ 4 երկրների հետ կապըերը պետք է զարգացնենք, որը միայն օգուտ կբերի»: Ծառուկյանը խոսեց նաեւ ՀՀ-ԵՄ տնտեսական համագործակցության մասին՝ նշելով, որ Հայաստանը պետք է փորձի կամուրջ հանդիսանալ ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ։
Իր ելույթում Ծառուկյանն անդրադարձավ նաեւ Արցախի հարցին ու ՀՀ բանակին՝ նկատելով, որ Արցախի հարցը մեր ժողովուրդն արդեն լուծել է, մնում է միայն մնում է միջազգային ճանաչման հարցը. «Որքան ճանաչումը շուտ լինի, այնքան մեր խնդիրները կկարգավորվեն»: Ինչ վերաբերում է բանակին, Գագիկ Ծառուկյանն ասաց, որ պետք է հզորացվի ռազմարդյունաբերությունը. «Ոչ թե ընդդիմադիր եմ, բարձր եմ խոսում, այլ հնչեցնում եմ, որ 18 տարեկան զինվորը առաջին գծում չլինի, այդտեղ կանգնեն պայմանագրային ծառայողները»։