Ես ձեր դատական թիմից չեմ վախենում, ես արդարացվելու եմ, բայց դուք մնալու եք մեղավոր և ձեր սերունդներն են մնալու մեղավոր          Արցախում առգրավված ռուսական զենքը կարող է վաճառվել Ուկրաինային․Ադրբեջանցի պատգամավոր       Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Հայաստան    

16 հուն 2019 11:47

Տեսանյութ, թե ինչպես են թալանում Հյուսիսային պողոտայում գտնվող սննդի կետերը

Տեսանյութ, թե ինչպես են թալանում Հյուսիսային պողոտայում գտնվող սննդի կետերըԵրևանում վերջերս ավելացել է գողությունների թիվը. ոմանք դա կապում ենք համաներումից հետո քրեական որոշ տարրերի ազատության մեջ հայտնվելու փաստով:
Օրերս թալանել են Հյուսիսային պող. 8 հասցեում գործող «Օքթոբեր»-ը...

«Հունվարի 15-ի գիշերը 04:30 սահմաններում երեք անհայտ անձինք (տեսանյութում երեք երիտասարդներ են` անձը դեռևս չբացահայտված) կոտրելով «Օքթոբեր»-ի դուռը գողացել են համակարգիչ, դրամարկղի ապարատ և կանխիկ գումար:
 
Տեսանյութում երևում է, որ մինչ «Օքթոբեր»-ի թալանը այս անձինք փորձում են կոտրել հարևանությամբ գործող «Սիննըբոն» խանութ-սրճարանի դուռը, սակայն ապարդյուն:

Տեղեկություններ կան, որ նույն անձինք փորձել են և որոշ դեպքերում հաջողվել է թալանել Հյուսիսային պողոտայում գործող սննդի այլ կետեր և ռեստորաններ նույն ժամանակահատվածում»,-նշված է «Օքթոբեր»-ի ֆեյսբուքյան էջում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր