Թող փորձի Իսրայելը դիպչի իրանական հողին, վայրկյանների ընթացքում նախորդի համեմատ շատ ավելի ուժեղ հարված կստանա          Գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում       Ապրիլի 16-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

16 հուն 2019 12:04

Տեսանյութ. Թեժ վիճաբանություն այսօրվա ԱԺ-ում՝ Մարուքյանի և Մադաթյանի մասնակցությամբ

Տեսանյութ. Թեժ վիճաբանություն այսօրվա ԱԺ-ում՝ Մարուքյանի և Մադաթյանի մասնակցությամբԱզգային ժողովում շարունակում են քննարկել մշտական հանձնաժողովների թեկնածուների հարցը: Խորհրդարանում կրքերը մի պահ թեժացան արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի հարցի քննարկման ժամանակ:
Նախ ամբիոնից ելույթ ունեցավ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավորև Արման Բաբաջանյանը, ով քննադատական ու դատապարտող հայտարարություններ արեց Ուկրաինայում Հայաստանի նախկին դեսպան Անդրանիկ Մանուկյանի հասցեին:
Դրան հաջորդեց ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը, ով եղել է Մանուկյանի օգնականը: Աբովյանը հայտարարեց, որ Բաբաջանյանը ներկայացնում է թեզեր, որոնք դաշտ են նետվել ադրբեջանական կողմից և նպատակ են ունեցել նեյտրալիզացնել ՀՀ ամենաարդյունավետ դեսպաններից մեկին: Աբովյանի համար հասկանալի չէ, թե ինչու է ԼՀԿ-ական պատգամավորը նման քայլի գնում, քանի որ Մանուկյանը իր գործունեության ընթացքում ամեն վայրկյան ծառայել է Հայաստանի, նույնիսկ իր կյանքն է վտանգել հայերին փրկելու համար:
Աբովյանի ելույթի ժամանակ խորհրդարանում կրքերը թեժացան: Նախ բախում տեղի ունեցավ Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավորների միջև: Ապա Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը որոշեց, որ ինքն իրավունք ունի ընդհատելու Աբովյանին, ով սաստեց վերջինիս՝ կոչ անելով չխանգարել իր խոսքին:
Ի վերջո խոսակցություններին ստիպված եղավ միջամտել ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը՝ կոչ անելով բոլորին հանդարտվել, իսկ եթե հարցեր կան, թող դրանք պարզվեն դահլիճից դուրս:
Հավելենք, որ Անդրանիկ Մանուկյանի որդին՝ Դավիթ Մանուկյանը, Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամավոր է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր