Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

18 հուն 2019 16:30

25 ավտոմեքենա Է բախվել Վրաստանի կենտրոնական ավտոմայրուղում

 
25 ավտոմեքենա է բախվել «Արեւելք-Արեւմուտք» կենտրոնական ավտոմայրուղու Գորի-Իգոեթի տեղամասում, ինչի հետեւանքով տուժել է վեց մարդ: Այդ մասին հայտնել է Վրաստանի Առաջին ալիքը:
Ավտոմոբիլների բախման պատճառ են դարձել ձնատեղումը եւ մերկասառույցը: Պատահարի վայր են ուղարկվել շտապօգնության բրիգադներ: Տուժածներին տեղափոխել են Կասպիի հիվանդանոց:
Բժիշկների խոսքով՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հիմնականում վնասվել են նրանց վերջույթները: Վրաստանի ՆԳ նախարարությունը հայտնել է, որ ներկայում փակ է Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղու Գուդաուրի-Կոբի տեղամասը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր