17:00 - Կունենք կարճատեւ շոգեր՝+37․․․+38 աստիճանի         16:35 - Պետական կառույցները մեզնից գնում չեն անում, խոշոր խաղացողներ են մտել շուկա. գուցե դադարեցնենք մեր հայկական դիմակների արտադրությունը      16:15 - Սահմանին կրակոցների թիվն ավելացել է. ՊԲ    

21 հուն 2019 11:08

45-ամյա տղամարդն սպանել է կնոջը ՝ մեղքը բարդելով 9-ամյա աղջկա վրա.անգամ փորձել է համոզել ՝ թունավորել տատիկին ու պապիկին

45-ամյա տղամարդն սպանել է կնոջը ՝ մեղքը բարդելով 9-ամյա աղջկա վրա.անգամ փորձել է համոզել ՝  թունավորել տատիկին ու պապիկինԲիրժայի չկայացած բրոքերը, ով մեղադրվում է կնոջն սպանելու մեջ, փորձել է կատարվածի պատասխանատվությունը դնել 9-ամյա աղջկա վրա։ Նա աղջկա անունից հեռախոսի մեջ գրել է արարքը խոստովանող հաղորդագրություն։ Այդ մասին հաղորդել է New York Post-ը։
«Այս ընթացքում ես շատ վախեցած էի եւ զգում էի իմ մեղավորությունն այն գիշերվա համար, երբ մայրիկը մահացավ։ Ես ստել եմ։ Նա ուղղակի չի սայթաքել... Այդ օրը մենք վիճել էինք նրա ժամադրության գնալու պատճառով։ Ես բարկացա ու հրեցի նրան։ Ես չէի ուզում նրան ցավ պատճառել, երդվում եմ»,- նշված էր աղջկա անունից գրված հաղորդագրության մեջ։
 Նախաքննության ընթացքում պարզվել է, որ 45-ամյա տղամարդը խուճապի մեջ էր ընկել եւ հենց այդ ժամանակ էլ մտահղացել էր այդ հրեշավոր գաղափարը։ Հենց աղջիկն է հայտնաբերել մոր արյունոտված դին՝ լոգարանում՝ Ամանորի նախաշեմին։ Քննության վարկածով՝ ամուսինը նախ կոտրել է կնոջ պարանոցը, ապա դժբախտ պատահարի իմիտացիա ստեղծել։
Ամուսինները բնակվել են տարբեր բնակարաններում բնակելի շքեղ համալիրում։ Դեպքի ժամանակ նրանք գտնվում էին ամուսնալուծության փուլում եւ քննարկվում էր, թե ում հետ են մնալու երեխաները։ Սպանությանը՝ ամուսնու առնչության մասին հայտնի է դարձել նրա նոր ընկերուհու շնորհիվ։
Մեղադրյալը տարված էր կանանց էքսկորտով եւ թմրամիջոցներով։ Նա ցանկացել է իր ճանապարհից հեռացնել բոլոր նրանց, ովքեր խանգարել են իրեն ապրել իր նախընտրած կյանքով։ Այդ նպատակով, երբ իմացել է, որ կնոջ մահից հետո երեխաների նկատմամբ խնամքը, ինչպես նաեւ ամբողջ ժառանգությունը փոխանցվել է ծնողներին, նա լցվել է չարությամբ։ Նա անգամ փորձել է համոզել աղջկան՝  թունավորել տատիկին ու պապիկին։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր