Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

21 հուն 2019 16:45

Դատարանը բավարարել է Քոչարյանի հայցն ընդդեմ լրատվամիջոցի

Լրատվամիջոցը հերքում կհրապարակի, ներողություն կխնդրի ու գումար կվճարի Ռոբերտ Քոչարյանին` զրպարտության դիմաց։
ՀՀ Վարչական դատարանը բավարարել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատական հայցն ընդդեմ «Սկիզբ Մեդիա» ՍՊԸ–ի:
Դատարանը հաստատված է համարել այն փաստը, որ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերությանը www.1in.am ինտերնետային կայքում 07.06.2018 թվականին հրապարակված հոդվածում Ռոբերտ Քոչարյանին վերաբերող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում և զրպարտություն է։
Այս հիմքով դատարանը պարտավորեցրել է լրատվամիջոցին հրապարակել հերքում, հայցել Ռոբերտ Քոչարյանի ներողամտությունը՝ զրպարտություն պարունակող տեղեկատվություններ հրապարակելու և տարածելու, ինչպես նաև նրա պատիվը և արժանապատվությունն արատավորելու համար:
Բայց սա դեռ ամբողջը չէ։ «Սկիզբ Մեդիա Կենտրոնը» դատարանի վճռով նաև 400 000 դրամ ոչ նյութական վնասի փոխհատուցում կվճարի երկրորդ նախագահին։ Ի դեպ, հայցը փոխհատուցման մասով բավարարվել է մասնակի, քանի որ Քոչարյանն իր հայցով 2 մլն դրամ էր գնահատել իրեն հասցված ոչ նյութական վնասը։
Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում մեկ ամիս հետո։ Պատասխանող կողմն իրավունք ունի այն բողոքարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` մեկամսյա ժամկետում:
Հիշեցնենք, 1in.am–ում հրապարակված հոդվածում նշվում էր, որ մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը հարցաքննության ընթացքում հայտնել էր, որ ցուցարարների վրա կրակելու հրահանգը ստացել է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր