Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր          Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին       «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով    

21 հուն 2019 17:00

Զինծառայողը զորակոչվելուց 1.5 տարի անց զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել և վաղաժամ զորացրվել

2017թ. ամառային զորակոչի ընթացքում մի շարք առողջական խնդիրներով զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչված Ա. Դ.-ն զորակոչվելուց 1.5 տարի անց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցության արդյունքում զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել: Այս մասին հայտնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
Այս մասին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրություններին ի պատասխան, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանը 2019թ. հունվարի 9-ին թվագրված գրությամբ:
Սպլենոմեգալիա, լյարդի ցիտոլիտիկ համախտանիշ, հիպերբիլիռուբինեմիա ախտորոշումներով Ա. Դ.-ն նախ 5 ամսով բուժման նպատակով տարկետում է ստացել, ապա առանց բուժում ստանալու և առողջական վիճակի բարելավման՝ 2017թ. ամառային զորակոչի ընթացքում զինծառայությանը սահամանփակումով պիտանի ճանաչվել և զորակոչվել ՀՀ զինված ուժեր: Զորակոչվելուց ի վեր նա անընդհատ գտնվել է բժիշկների հսկողության տակ, անցել հետազոտություններ, բուժում ստացել:
Զորակոչվելուց 1 ամիս անց Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխվելուց հետո հետազոտությունների արդյունքում ՀՀ ՊՆ ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար, սակայն ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նիստին ներկայացվելուց հետո կրկին զինծառայությանը սահամանափակումով պիտանի է ճանաչվել և տեղափոխվել զորամաս։
Զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչելու՝ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի՝ 2017թ. հուլիսի 13-ի որոշումը կայացվել է նրա ախտորոշումների միակողմանի գնահատման արդյունքում. Հանձնաժողովն անտեսել է ակնհայտ հիվանդությունները և հիմնվել դրանց մի մասի վրա միայն:
Ա. Դ.-ի իրավունքների պաշտպանությունը ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստանձնել է 2018թ. փետրվարից և զինծառայողին անհրաժեշտ բժշկական հետազոտությունների ենթարկելու ու զինծառայությանը նրա պիտանիության հարցը վերանայելու նպատակով դիմել ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանին: 2018թ. մարտի 12-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պատասխանել է, որ զինծառայողն անցել է հետազոտություններ և բուժում, և վերափորձաքննության անհրաժեշտություն չի տեսել:
Չնայած նրա այդ պնդումներին՝ Ա. Դ.-ի hայրը հայտնել է, որ որդու վիճակն ավելի է վատթարացել, ուշագնացության դեպքեր են եղել:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018թ. հուլիսի 6-ին կրկին դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն, այս անգամ՝ նախարար Դ. Տոնոյանին:
ՀՀ պաշտպանության նախարարությունից նախ տեղեկացրել են, որ զինծառայողը հետազոտութուններ ու բուժում է անցնում, ապա 2019թ. հունվարի 9-ին հայտնել են, որ բուժում ստանալուց հետո կրկին ներկայացվել է փորձաքննության ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով և զորակոչվելուց 1.5 տարի անց զինծառությանը ոչ պիտանի է ճանաչվել և վաղաժամ զորացրվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր