Հայկական բեռնատարն Իրանում հայտնվել է գնդակոծության տակ          Խնդրոււմ եմ որդուս ընձեռնել հնարավորություն դատական նիստերին սպասել ազատության մեջ․ Դավիթի և Միքայել Մինասյանների մայր       ԱՄՆ նախագահը կարող է ամեն օր հայտարարել, որ արդեն հաղթել է Իրանին, բայց նավթային շոշափելի գումարները հոսում են հենց Թեհրան    

21 հուն 2019 18:53

Հայաստանի քաղաքացին Յարոսլավլի մարզում ոստիկանի է ծեծել

Ռիբինսկում 30-ամյա հայի են ձերբակալել՝ ոստիկանին ծեծի ենթարկելու համար: Անցյալ տարեսկզբին տղամարդուն, որն ընթանալիս է եղել իր մեքենայով, կանգնեցրել են ՃՊԾ աշխատակիցները: Պարզվել է, որ վարորդը հարբած է: Ոստիկանները պատրաստվել են արձանագրություն կազմել, սակայն տղամարդը կտրականապես դեմ է եղել: Նա փորձել է վերադառնալ իր մեքենան, որպեսզի հեռանա: Ոստիկանությունը նրան արգելել է դա անել: Ի պատասխան, մարդը բռունցքով հարվածել է տեսուչի դեմքին:

«Ոստիկանն ստացել է փակ գանգուղեղային վնասվածք, ուղեղի ցնցում, քթի կոտրվածք: Հայաստանի քաղաքացու նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Նա ձերբակալված է»,-հայտնել են Յարոսլավլի մարզի դատախազությունից, գրում է «Յարոսլավլ օնլայնը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր