Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

21 հուն 2019 20:30

13 նշան, որ նա քեզ երբեք չի սիրի այնպես, ինչպես դու արժանի ես

Նա չի բավարարում քեզ մտավոր մակարդակում
Մի բան է բավարարել մարմնիդ պահանջմունքներն անկողնում, բոլորովին այլ բան՝ այն, թե ինչ է տեղի ունենում ննջարանից դուրս: Սա պակաս կարևոր չէ: Խթանո՞ւմ է արդյոք նա քո գիտակցությունը: Դուք կարողանո՞ւմ եք արդյոք զրուցել խորը, լուրջ թեմաների շուրջ, թե՞ ամեն ինչ հանգում է սոսկ սեքսին: Եթե ձեր միջև կապ չկա, երբ դուք հագնված եք, ավելի լավ է առանց նրա լինել:
Նրա համար խորթ է ռոմանտիկան
Մենք չենք խոսում այն մասին, որ տղամարդը բարձրանա տանիք ու այնտեղից գոռա քո հանդեպ տածած իր սիրո մասին կամ գնի միլիոն վարդեր: Մենք խոսում ենք մանրուքների մասին, որոնք նշանակություն ունեն` քեզ համար թեյ պատրաստելը կամ քո սիրելի շոկոլադը գնելը, երբ դու ծանր օր ես ունեցել: Սրանք մանրուքներ են, որոնք հոգատարություն ու սեր են արտահայտում:
Նա եսասեր է
Իսկ դու պետք է զգաս, որ նա քո մասին է մտածում, այլ ոչ թե իր: Սա նշանակում է հիշել, որ դու ելակի նկատմամբ ալերգիա ունես կամ չես սիրում մանուշակագույնը: Սա նշանակում է՝ քեզ sms հաղորդագրություն ուղարկել, որովհետև ինքը հիշել է, որ այսօր քեզ համար կարևոր օր է աշխատավայրում: Սա քո` կինոթատրոնում շարքի մեջտեղում նստել չսիրելը հիշելն է տոմս գնելիս: Եթե քո զուգընկերը նման բաներ չի անում, պարզ է, որ նա ավելի շատ իր մասին է մտածում:
Նա քեզ չի աջակցում
Աջակցության պակասը կարող է շատ ակնհայտ չլինել, այնպես որ, ուշադրություն դարձրու փոքր ակնարկների վրա: Օրինակ՝ միգուցե նրա տրամադրությունն ընկնում է ամեն անգամ, երբ դու բարձրանում ես ծառայողական աստիճաններով կամ հասնում ես ինչ-որ նպատակի: Եթե նա չի կարողանում ուրախանալ քեզ համար, ուրեմն՝ դու ավելի լավին ես արժանի:
Նա իր որոշումները կայացնելիս քեզ նկատի չի ունենում
Եթե նա քեզ հետ չի քննարկում ու քեզնից խորհուրդ չի հարցնում կարևորագույն որոշումներ կայացնելիս, հավանական է, որ նրա համար մեկ է, թե դրանք քեզ վրա ինչպես կազդեն: Եթե դու նրա պլանների մեջ չես մտնում, ժամանակն է առաջ ընթանալու, բայց արդեն առանց նրա:
Նա քեզ ստիպում է շարունակ ինչ-որ բան կռահել
Դու հստակ չգիտես, թե ինչ է նա զգում քո նկատմամբ, և կարծես թե դա նրան դուր է գալիս: Արդեն անցել են շաբաթներ կամ տարիներ, բայց ամեն ինչ նույն կերպ է, իսկ դա նորմալ չէ: Դու պետք է վստահ լինես քո հարաբերություններում:
Դու քեզ նրա հետ անվտանգ չես զգում
Միգուցե նա հաճախ է իրեն թույլ տալիս խմած ղեկին նստել, կամ տաքարյուն ու բռնկվող է, ագրեսիվ ու հաճախ է կռիվների մեջ ընկնում: Նա չի մտածում քո անվտանգության մասին: Դու քեզ անվտանգ պետք է զգաս ֆիզիկապես և էմոցիոնալ մակարդակում: Դու քո զուգընկերոջը պետք է վստահես քո զգացմունքները, որպեսզի նա հետո դրանք քո դեմ չօգտագործի:
Նա շարունակ ստիպում է քեզ ավելին ուզել
Երբեմն քեզ մոտ զգացողություն է առաջանում, որ դու ամբողջովին գոհ չես ձեր հարաբերություններից: Դրան պետք է ուշադրություն դարձնել, քանի որ քո կանխազգացումն է քեզ ասում, որ ինչ-որ բան այն չէ: Եթե դու անտեսես դա, քեզ կայցելի ընկճախտը:
Նա կոպիտ է ուրիշների, սակայն ոչ քեզ հետ
Ուրախանալու բան չկա: Վաղ թե ուշ ուրիշների նկատմամբ դրսևորվող նրա կոպիտ վարքագիծը կանցնի նաև քեզ: Եթե մարդը բարի է ու հարգալից, ապա նա այդպիսին է գրեթե բոլորի հետ:
Նա ուզում է փոխել քեզ
Միգուցե նա ուզում է, որ դու փոխես մազերիդ գույնը կամ այլ կերպ հագնվես: Կամ ասում է, որ նիհարես կամ աշխատանքդ փոխես: Նա շատ բան կարող է ուզել. դա քո խնդիրը չէ: Նա պետք է քեզ ընդունի այնպիսին, ինչպիսին դու կաս, պետք է հարգի այն, ինչ դու կյանքից ուզում ես:
Նա թաքցնում է քեզ
Գիտե՞ն արդյոք նրա մտերիմները քո մասին: Եթե նա քեզ երբեք չի հրավիրում հանդիպելու իր մտերիմների հետ, եթե ոչ ոքի քեզ որպես իր ընկերուհու չի ներկայացնում, ապա նա ակնհայտորեն ցանկանում է ձեր հարաբերությունները գաղտնի պահել:
 Նա քննադատում է այն ամենը, ինչ դու անում ես:
Նրան դուր չի գալիս քո արած ոչ մի բանը, կամ ասում է, որ ինքն ավելի լավ է անում: Արդյունքում դու քեզ կսկսես անօգուտ զգալ: Եթե նա քեզ չի գնահատում, քեզ ուրիշ մարդ է պետք:
 Նա չի լուծում ձեր հարաբերություններում առաջացած խնդիրները
Վեճից հետո դուք միգուցե և հաշտվում եք, սակայն խնդիրը մնում է անլուծելի: Նա երբեք չի ուզում ինչ-որ բան քննարկել, և դուք անընդհատ վիճում եք նույն բանի շուրջ: Ավելի վատ է, եթե նա չի ուզում ուղղել ինչ-որ բան: Նշանակում է՝ նա չի սիրում քեզ այնպես, ինչպես դու արժանի ես: Եթե նա սիրեր, նա կաշխատեր ձեր հարաբերություններն ավելի լավը դարձնելու ուղղությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր