Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

23 հուն 2019 20:10

Բժշկին դատում են այն բանի համար, որ նա երկարաձգել է պացիենտի կյանքը

Նյու Յորքից Ջերալդ Գրինբերգը մահացել է Ալցհեյմերի հիվանդությունից։ Նրա ընտանիքը դատի է տվել բժշկին, որը իր բուժումով մեկ ամսով երկարաձգել է նրա կյանքը։ Ըստ հարազատների, բժիշկը միայն երկարաձգել է դատապարտված հիվանդի տառապանքները։
Ալցհեյմերի հիվանդությունը Գրինբերգի մոտ ախտորոշվել է 2010 թվականին։ Որոշ ժամանակ անց նա կտակ է գրել, որով խնդրել է իրեն չբուժել գոյությունը երկարաձգելու համար, եթե կյանքի որակը վատանա։ Մասնավորապես, նա խնդրել է իրեն ներերակային սրսկումներ չանել եւ հակաբիոտիկներ չտալ։
2016թ․ տղամարդու վիճակը կտրուկ վատացել է։ Նրա հիվանդությունն առաջընթաց է ապրել, նա դադարել է ճանաչել հարազատներին։ 2016թ․ աշնանը Գրինբերգն ընկել է հիվանդանոց, որտեղ պարզվել է, որ նրա ֆիզիկական եւ մտավոր ունակությունները վերականգնել հնարավոր չէ։ Նրան հետեւել է բժիշկ Դիեգո Էսկոբարը։
Հիվանդի կինը եւ երեխաները, խորհրդակցելով, որոշել են, որ ամուսնուն եւ ընտանիքի հորը պետք է, իր կամքի համաձայն, կյանքից հեռանալու հնարավորություն տալ։ Նրանք կտակի պատճենը փոխանցել են բժիշկներին։ Սակայն բժիշկ Էսկոբարը կարգադրել է անալիզներ անել եւ պացիենտին հակաբիոտիկներ ներարկել։ Երբ Գրինբերգին հիվանդանոց են տարել, հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ նրան չորս օրից ոչ ավել է մնացել ապրելու համար։ Սակայն հիվանդը, ի հեճուկս կանխատեսման, ապրել է մեկ ամիս։
Այժմ մահացածի այրին՝ Էլեյն Գրինբերգը, բժիշկ Էսկոբարին մեղադրում է նրանում, որ նա իր հիվանդ ամուսնու կյանքը փրկելու միջոցներ է ձեռնարկել նրա կամքին հակառակ։ Հանգուցյալի հարազատները կարծում են, որ բժիկը դա արել է ոչ թե մարդասիրությունից ելնելով, այլ որպեսզի հարազատներին բժշկական ծառայությունների համար պատկառելի հաշիվ ներկայացնի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր