Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

26 հուն 2019 11:46

Յուրաքանչյուր տասներորդ կինը սեքսի ժամանակ իրեն անվստահ է զգում․ հետազոտություն

Յուրաքանչյուր տասներորդ կինը սեքսի ժամանակ իրեն անվստահ է զգում․ հետազոտությունEuroClinix առցանց կլինիկայի կողմից անցկացված հարցումը ցույց է տվել, որ կանանց 10 տոկոսը «երբեք իրեն վստահ չի զգում» սեքսի ժամանակ՝ իր մարմնի կամ սեռական փորձի պատճառով։ Մինչդեռ տղամարդկանց շրջանում այդ թիվը 3 տոկոս է կազմում։ New York Post-ը հայտնում է, որ հետազոտությանը մասնակցել է Մեծ Բրիտանիայի 2000 բնակիչ։
Կանանց 40 տոկոսը խոստովանել է, որ իրեն առավել վստահ է զգում միսիոներական դիրքով։ Իսկ հեծյալի դիրքը, պարզվել է, ամենաանհաջողն է։ Թույլ սեռի ներկայացուցիչների 21 տոկոսը նշել է, որ այդ դիրքում իրենք իրենց ծայրահեղ անօգնական են զգում։
Թերապեւտ Սալի Բեյքերի խոսքերով, այս արդյունքները սեքսից անիրականանալի սպասելիքներ ունենալու եւ կանանց արտաքինի մասին զանգվածային լրատվության միջոցների կողմից պարտադրված պատկերացումների հետեւանքն է
Հետաքրքիր է, որ ինտիմ հարաբերությունների ժամանակ վստահությունը աճում է հասուն տարիքում։ Այսպես, 55-64 տարեկան հարցված տղամարդկանց եւ կանանց 22 տոկոսն ասել է, որ իրենք «միշտ վստահ են զգում» եւ չեն կոմպլեքսավորվում իրենց մարմնից։ Իսկ, ահա, երիտասարդների (18-24 տարեկան) շրջանում նման վստահությամբ կարող է հպարտանալ միայն 7 տոկոսը։
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր