Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

26 հուն 2019 21:15

Դեսպան. Կարագանդայում միջադեպի գործով շարունակվում է նախադատական հետաքննությունը

Շարունակվում է Կարագանդայի ողբերգական միջադեպի գործով նախադատական հետաքննությունը։ Այս մասին հայտարարել է Ղազախստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Գագիկ Գալաչյանը։
«Ցանկացած տեղեկատվություն քննչական գաղտնիք է ներկայացնում։ Այս առնչությամբ չենք կարող ինչ-որ մեկնաբանություններ անել նշյալ տեղեկության հավաստիության մասին։ Միաժամանակ նորից կոչ ենք անում օգտվել հավաստի պաշտոնական աղբյուրներից»,- նշել է դեսպանը։
Հիշեցնենք, որ ամանորյա գիշերը զանգվածային ծեծկռտուքի արդյունքում «Հին Հռոմ» ռեստորանում սպանվել է Կարագանդայի 23-ամյա բնակիչ Ռահիմջան Ժանսեյտովը։ Երիտասարդի մահը առիթ է հանդիսացել հույզերի բռնկման համար. օգտվելով  ողբերգական միջադեպից՝ փորձ է արվել հնչեցնել հակահայկական կարգախոսներ։ Երկու քրեական գործերի շրջանակում ձերբակալվել է ավելի քան տասը մարդ։ Գլխավոր մեղադրյալը Հայաստանի քաղաքացի է։
Նախօրեին հայկական ԶԼՄ-ները տարածել են տեղեկատվություն այն մասին, որ ադրբեջանական ծագմամբ ոմն քաղաքացի՝ Նուրուլու ազգանունով, խոստովանել է, որ սպանել է երիտասարդ ղազախին։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր