Արմավիրի մարզում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բшխվել է հաստաբուն ծառին, վիրшվոր կա          Կլիմայի փոփոխությունը Հայաստանում կարող է ազդել թե բնության, թե տնտեսության վրա       ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները    

28 հուն 2019 18:55

Ես նույնպես ստացել եմ պարգևավճար. Տիգրան Ավինյան

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Ամանորին պարգևավճար է ստացել։ Այս մասին այսօր, հունվարի 28–ին, լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ կառավարությունում  նույնպես գործել է պարգևավճարների համակարգ։
«Ես նույնպես ստացել եմ պարգևավճար, մոտավորապես 13–րդ աշխատավարձի չափով, բայց կոնկրետ չափը չեմ կարող ասել»,– ասաց նա։
Խոսելով կառավարության կառուցվածքի օպտիմալացման մասին, Տիգրան Ավինյանն ասաց, որ այն տեղի է ունենում՝ մրցունակ և բարձր որակներով պետական համակարգ ստեղծելու համար, որտեղ պետք են որակյալ կադրեր. «Օպտիմալացման նպատակը այն է, որ պետական համակարգում աշխատավարձերը բերենք, հասցնենք գոնե մասնավորի շեմին»։
Նրա խոսքով՝ դա հնարավորություն կտա, որպեսզի լավագույն կադրերը համակարգից չհեռանան։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր