Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք       Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում    

29 հուն 2019 16:00

Դուք դեռ երանի եք տալու Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին.Նա ով փաստարկներ չունի, խոսում է հայհոյանքի և ճղճղոցների ձևով

Իշխանությունը պետք է աշխատի, իսկ ընդդիմությունը՝ քննադատի: Ես այն անձն եմ, ով ընդդիմության սուր քննադատությունը ցավոտ չեմ տարել: Բայց ես դեմ եմ եղել ու կամ անձնական վիրավորանքներին ու բանավեճը որպես անձնական հարաբերությունները պարզելու մեթոդ դարձնելուն: Նա ով փաստարկներ չունի, խոսում է հայհոյանքի և ճղճղոցների ձևով: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Ինչ վերաբերում է նրան, թե կան արդյո՞ք հիմա Հայաստանում դրական փոփոխություններ, կամ կարելի է արդյո՞ք սպասել նման փոփոխությունների, Շարմազանովն ասաց, որ այս տարի դժվար թե նման բան լինի, սակայն 2020 թվականին Փաշինյանի քայլող իշխանությունը մեծ շանսեր ունի Տոկիոյի օլիմպիական խաղերում մարաթոնյան վազքում լուրջ հաջողության հասնելու համար. «Դրական տեղաշարժ եղել է մարդ բռնելու ոլորտում: Չի կարելի մոռանալ նաև պարգևավճարների մասին, որոնք ավելացել են: Օրինակ մարզպետները, ովքեր կիլոմետրն ու հեկտարը տարբերել են ու իրենք իրենց պարգևատրել են»:
Խոսելով ՀՀ երկրորդ նախագահի մասին՝ ասաց, որ նրա նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում. «Մի պետությունում, որտեղ ՀՔԾ պետը հայտարարում ա՝ երբ կբռնենք, խելքը գլուխը կգա, էլ ի՞նչ ասես. քաղաքական հետապնդումն էլ ո՞նց ա լինում: Կրկնում եմ՝ Մարտի 1-ի հիմնական պատասխանատուն Լևոն Տեր-Պետրոսյանն է՝ իր քաղաքական աջակիցներով, ով այդ օրերին սերմանել է ատելության ու անհանդուրժողականության մթնոլորտ»:
ՀՀԿ խոսնակն անդրադարձավ նաև արտաքին քաղաքականությանը, խոսել Դավոսում Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական հանդիպման մասին. «Փաշինյանն ասում ա՝ բովանդակային բանակցություն չկա, բայց ժամուկես Ալիևի հետ ա հանդիպո՞ւմ, էդ ինչի՞ց էր խոսում ժամուկես: Ինքը նենց շփոթված տեսք ուներ, հեչ հպարտ ղեկավարի տեսք չուներ... Արտաքին քաղաքականությանը չի կարելի մատների արանքով նայել: Գտնում եմ, որ ՀՀ-ում տեղի է ունեցել հեղաշրջում ու Տեր-Պետրոսյանի 98թ. խաղաղության թեզի կողմնակիցները Փաշինյանի դեմքով եկել են իշխանության: Մենք խաղաղությանը դեմ չենք, խաղաղություն մուրալուն ենք դեմ»,- նշեց Էդուարդ Շարմազանովը:
Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով հարցին, թե հանրությունը կարող է արդյո՞ք որոշակի հարցերի պատասխանների սպասել Սերժ Սարգսյանից, ասաց, որ երբ գա ժամանակը, նա ենթադրյալ հարցերի պատասխանները կտա՝ հավելելով, որ իր կարծիքով այդ ժամանակն այս տարի կգա:
Ինչ վերաբերում է լրագրողի հարցին, թե կլսի արդյո՞ք հայ հասարակությունը զղջման խոսք Սերժ Սարգսյանից իր պաշտոնավարման տարիներին թույլ տված սխալների համար, Շարմազանովը նշեց, որ բոլոր իշխանություններն էլ ունեն թերություններ. «Մասնավորապես մեր իշխանության մասին ես ունեմ իմ սուբյեկտիվ կարծիքը, որի համաձայն դուք դեռ շատ եք երանի տալու Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր