18:05 - Ի՞նչ խնդիրների մասին կարող է հուշել սառած ուսի համախտանիշը         17:15 - Գիշերը կարևոր հայտարարություն է լինելու.Եթե կարիք լինի Հայաստանում հատուկ քայլեր ձեռնարկելու, դրա մասին կասվի      16:27 - Հայտնի է, թե ինչից է մահացել զինծառայողը    

29 հուն 2019 16:50

Հայաստանի արտգործնախարարը վշտացած է Բաքվի հերթական ռազմատենչ հայտարարություններից

Հայաստանի արտգործնախարարը վշտացած է Բաքվի հերթական ռազմատենչ հայտարարություններիցՀայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը վշտացած է Բաքվի հերթական ռազմատենչ հայտարարություններից:
Հիշեցնենք, որ չնայած կողմերի եւ միջնորդների՝ վստահության մթնոլորտի ստեղծման անհրաժեշտության եւ պատրաստակամության մասին բազմակի հավաստիացումներին՝ ադրբեջանական կողմը՝ ի դեմս տարբեր աստիճանի պաշտոնյաների եւ ԶԼՄ-ի, շարունակում է հայատյաց քաղաքականությունը: Նախօրերին հերթական սպառնացող  հայտարարությամբ հանդես եկավ նախագահ Ալիեւը:
Հունվարի 29-ին ասուլիսի ժամանակ, մենկաբանելով այս հանգամանքը, Մնացականյանը նշեց, որ նման վարքագիծը չի կարելի ողջունելու արժանի համարել:
«Շատ ցավալի է: Մեր դիրքորոշումը հայտնի է՝ մենք խաղաղ լուծում ենք ցանկանում: Գործընթացի առաջընթացի համար համապատասխան միջավայր է պետք», - ընդգծեց նախարարը:
Միեւնույն ժամանակ, նա նկատեց, որ ճոռոմ հայտարարությունները հնարավորությունները չեն ավելացնում:
«Մեր դիրքորոշումը հայտնի է: Կարգավիճակը որոշում է ԼՂ ժողովուրդը: Կարիք չկա ասելու, թե որքան վճռական ենք մենք եւ մտադիր ենք պաշտպանել ինչպես Արցախը, այնպես էլ Հայաստանը: Մենք գիտենք մեր հնարավորությունները պաշտպանության եւ վնասի պատճառման հարցերում», - ասաց Մնացականյանը:
Մենք այդ վճռականությունն ունենք, կարիք չունենք ամեն անգամ դուրս գալու և դրա մասին կրկնելու, մենք գիտենք մեր կարողությունները՝ պաշտպանվելու և վնաս հասցնելու: Մենք գիտենք մեր կարողությունները, բայց ցանկանում ենք խաղաղ ճանապարհով հանգուցալուծել այս հարցը, դրա համար է, որ նման գործընթացում պրոգրես ունենալու համար շատ էական է նաև ունենալ նման միջավայր»,- հստակեցրեց Մնացականյանը:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր