Չեմ իմացել, որ բնակարան եմ ունեցել. Վահե Հովհաննիսյանը` հայտարարագրում հայտնված բնակարանի մասին          Ոչ թե պատերազմն է եղել մեր իշխանության ժամանակ, այլ մենք ենք եղել պատերազմի ժամանակ իշխանություն       Հալաբյան և Կիևյան փողոցների խաչմերուկում մեքենաներ են բախվել, կան տուժածներ    

29 հուն 2019 17:40

Երբ երկրի 10 քաղաքացի է զոհվում, դա չի կարող անհետևանք մնալ.Փաշինյանը՝ Քոչարյանի քրեական գործի մասին

Երբ երկրի 10 քաղաքացի է զոհվում, դա չի կարող անհետևանք մնալ.Փաշինյանը՝ Քոչարյանի քրեական գործի մասինԵթե խոսքը վերաբերում է մարդկային կյանքերին, ապա այդ դեպքում պետք չի ինչ-որ սահմանափակումներ դնել: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարել է ՌԲԿ հեռուստաալիքի հետ հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ճի՞շտ է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ քրեական գործ նախաձեռնել տեղի ունեցած իրադարձություններից հետո 10 տարի անց: 
«Ես մեկը մյուսի հետ չեմ համեմատում, բայց մեծ թվով երկրներում, եթե չեմ սխալվում նույնիսկ Ռուսաստանում, քրեական գործեր են քննվում՝ կապված Հայրենական մեծ պատերազմի հետ: Եթե խոսքը վերաբերում է մարդկային կյանքերին, ապա այդ դեպքում պետք չի ինչ-որ սահմանափակումներ դնել: Դրանից բացի, Քրեական օրենսգրքի համաձայն՝ կա օրենքով սահմանված վաղեմության ժամկետ: Իսկ եթե գործը բաց է եւ շարունակվում է, ապա դա նշանակում է, որ Հայաստանի ՔՕ համաձայն՝ վաղեմության ժամկետը չի լրացել»,- նշել է Հայաստանի վարչապետը:
Ի պատասխան հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործն արդյոք սկզբունքայի՞ն է, Փաշինյանը նշել է. «Դա ինձ համար չի սկզբունքային գործ, կարծում եմ, որ դա Հայաստանի համար է սկզբունքային գործ: Երբ երկրի 10 քաղաքացի է զոհվում, դա չի կարող անհետևանք մնալ, անհրաժեշտ է պարզել տեղի ունեցածը»:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր